• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Սեւանա լճում կգործի ջրային պարեկային ծառայություն

aliq 18:20 | 18.11.2022
aliq 18:20 | 18.11.2022
Sevan lake

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Սեւանա լճում հանգիստն ավելի անվտանգ կազմակերպելու համար ՀՀ ոստիկանությունը ջրային պարեկային ծառայություն կստեղծի, եւ կմշակվի համապատասխան հայեցակարգ:  Պարեկային ծառայողների շարքերից ջրային պարեկներ են ընտրվելու, որոնք վերապատրաստվելու են, ձեռք են բերելու անհրաժեշտ գիտելիքներ՝ ջրային փոխադրամիջոցներ վարելու հմտությունից մինչեւ փրկարարական օգնություն:

Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը, ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը, պարեկային ծառայության եւ ոստիկանության կրթահամալիրի ղեկավարությունը ապագա պարեկներին ներկայացրել են ջրային պարեկ դառնալու կարգն ու նրանց գործառույթները։

Արփինե Սարգսյանը նշել է, որ ջրային պարեկները հնարավորություն կունենան Սեւանա լճի մակերեւույթին իրականացնելու համապատասխան ծառայություն: Ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը նշել է, որ ծառայությունը ներառելու է որոշակի տարածություն լողալու հմտություններ, ջրի մեջ կանգնելու, մնալու եւ սուզվելու հմտություններ: Այդ բոլոր չափորոշիչներին համապատասխանելուց հետո կսկսվեն միջազգային ստանդարտներին համապատասխան վերապատրաստումներ:

Սկզբնական փուլում ջրային պարեկային ծառայության առաջնային գործառույթներն են լինելու Սեւանա լճում պարեկությունը, ձկնագողության դեմ պայքարը, ամռան ամիսներին հանգստացողների անվտանգության ապահովությունը։ Հետագայում ջրային պարեկային ծառայությունը կներդրվի նաեւ ջրային ռեսուրսներ ունեցող այլ տարածքներում:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մաշտոցի պողոտայի մի հատվածը փակ կլինի
հաջորդը
«Հյուսիսային հոսք» գազատարներում դիվերսիա է եղել. Շվեդիայի դատախազություն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն