• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Անհրաժեշտ է ստորագրել ՀՀ-ին օգնելու մասին որոշման նախագիծը. Զաս

aliq 18:35 | 05.12.2022
aliq 18:35 | 05.12.2022
Stanislav Zas

Մոսկվայում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստում գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ անհրաժեշտ է ստորագրել Հայաստանին օգնություն տրամադրելու միջոցառումների մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը։ Ըստ նրա՝ նախագիծը ներառում է լրացուցիչ քաղաքական եւ դիվանագիտական ​​աշխատանք՝ ապահովելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

«Դա դիտորդական առաքելության երկարաձգումն է եւս երկու ամսով, որն իր աշխատանքային խմբերը կտեղակայի սահմանի երկայնքով՝ դժվար հատվածներում, ինչն էլ հնարավորություն կտա անհրաժեշտության դեպքում ձեռնարկելու օպերատիվ միջոցներ, դրանց թվում՝ ռազմատեխնիկական օգնության տրամադրում»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Զասը հիշեցրել է, որ պետությունների ղեկավարների հանձնարարությամբ Հայաստանում մշակվել է դիտորդական առաքելություն՝ գլխավոր քարտուղարի եւ ՀԱՊԿ օպերատիվ շտաբի ղեկավարի գլխավորությամբ։ Պատրաստվել է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծ Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին, որը քննարկվել է խորհրդի՝ նոյեմբերի 23-ի նիստում։

«ՀԱՊԿ երկրների տարբեր դիրքորոշումների պատճառով հնարավոր չեղավ ընդունել այս նախագիծը։ Հուսով եմ՝ որոշակի վերանայումից հետո կհասնենք դրա ստորագրմանը եւ այդ միջոցների ընդունմանը։ Վստահ եմ, որ դա անհրաժեշտ է, ներառյալ Հայաստանի համար»,- ասել է գլխավոր քարտուղարը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Չինական ոչ պաշտոնական ոստիկանական բաժանմունքներ աշխարհի երկրներում. CNN
հաջորդը
Խաղաղության պայմանագիրը կհիմնվի Ալմա Աթայի հռչակագրի վրա. ՌԴ ԱԳՆ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն