• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են Լաչինի միջանցքի փակումը

aliq 14:02 | 14.12.2022
aliq 14:02 | 14.12.2022
United States House of Representatives

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփիերը, Դեյվիդ Վալադաոն եւ Ադամ Շիֆը հայտարարություն են տարածել՝ նշելով, որ ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքի փակումը համակարգված է եւ նպատակ ունի փակելու Արցախի կենսական նշանակության ապրանքների մատակարարման միակ ուղին եւ սահմանափակելու Արցախի ժողովրդի ազատ տեղաշարժը:

«Դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիվ գործողությունները: Շատ մտահոգիչ է, որ ադրբեջանցիներին թույլ է տրվում ազատ կերպով բողոքի ակցիա անելու միայն այն ժամանակ, երբ դա սպառնում է հայերի կյանքին»,- նշված է ԱՄՆ կոնգրեսականների հայտարարությունում:

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները դատապարտել են նաեւ ադրբեջանական կողմից Արցախի գազամատակարարման արգելափակմանը: Կոնգրեսականները հավելել են, որ  կենսական նշանակության գծերի փակումը կամ փակման սպառնալիքը եւս մեկ անգամ նրանց ձեռքում զենք են դարձնում կարեւոր ենթակառուցվածքները եւ հումանիտար ճգնաժամ ստեղծում Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի համար:

«Սրան նախորդել է ոտնձգությունների շարքը հայ ժողովրդի դեմ, որը քաջալերվում է Ալիեւի վարչակարգի ճոռոմ հռետորաբանությամբ: Այդ ոտնձգությունները փաստագրված են»,- շեշտել են ամերիկացի կոնգրեսականները: Նրանք նաեւ ԱՄՆ կառավարությանն ու նրա եվրոպական գործընկերներին կոչ են արել օգտագործելու իրենց տրամադրության տակ եղած բոլոր դիվանագիտական գործիքները Ադրբեջանի ստեղծած այս ճգնաժամը դադարեցնելու համար:

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները կոչ են արել նաեւ՝ Ալիեւին բերել բանակցությունների սեղանի շուրջը եւ ապահովել Արցախի ժողովրդի ներգրավվածությունն այդ քննարկումներում:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կլիմայի փոփոխությունները կենսաթոշակային հիմնադրամների վրա «թանկ կնստեն»
հաջորդը
Ադրբեջանի սադրանքները վտանգում են տարածաշրջանի փխրուն խաղաղությունը. Մայր Աթոռ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն