• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Փողի թվայնացումը. դրա առավելություններն ու առկա մարտահրավերները

aliq 17:00 | 21.12.2022
aliq 17:00 | 21.12.2022
Pay

2022 թվականը Հայաստանում նշանավորվեց միանգամից երկու կարեւոր իրադարձությամբ։ Նախ տարեսկզբին հայտնի դարձավ, որ Հայաստանում այսուհետ հնարավոր է օգտագործել Apple Pay հայտնի ծառայությունը, իսկ արդեն նոյեմբերին հայտարարվեց վերջինիս հավերժական մրցակից Google Pay ծառայության գործարկման մասին։

Այս երկու իրադարձությունները մեծ ոգեւորությամբ ընդունվեցին հանրության կողմից, ու առաջին հայացքից թվում է, որ ամեն ինչ պարզապես հրաշալի է, չէ՞ որ երկու հսկաների ծրագրային ապահովումներով աշխատող սարքավորումներ գրեթե բոլորն ունեն, իսկ սմարթֆոնով վճարումներ կատարելն ու ֆինանսներ տնօրինելը չափազանց հեշտացնում են կյանքը։

Այս երկու իրադարձությունները հայաստանյան ֆինանսական շուկայում փողի թվայնացման, կարելի է ասել, վերջին շտրիխներն էին։ Այդ թվայնացումը սկսվել էր տարիներ առաջ, երբ սկսեցին ի հայտ գալ առաջին էլեկտրոնային դրամապանակները, իսկ դրանց զուգահեռ սպառողներն օգտագործում էին ռուսական ու ամերիկյան վճարային համակարգերը։ Եթե նախկինում դժվար էր պատկերացնել, որ մարդիկ տնից դուրս գալից գրպանում կանխիկ դրամի որոշակի քանակ չունենային, ապա այսօր հակառակն է, քչերն են կանխիկը պահում գրպանում։

Այնուամենայնիվ, փողի թվայնացումն այնքան էլ անվտանգ ու անթերի երեւույթ չէ տնտեսության համար, որքան կարող է թվալ առաջին հայացքից։ Այժմ փորձենք հասկանալ, թե ինչ մարտահրավերներ է պարունակում այս գործընթացն, ու որը պետք է լինի պետության դերը այն վերահսկելու հարցում։

Էլեկտրոնային փողը, որքան էլ որ թվա, թե նույն քանակական ու անվանական արտահայտումն ունի, ինչ ֆիզիկական փողը, որակական այլ հատկանիշներով է օժտված։ Դրանց ազդեցությունը դրամավարկային քաղաքականության վրա կարող է շատ էական լինել, առնվազն՝ երկարաժամկետ հեռանկարում։

Առաջին ու ամենամեծ խնդիրը, որն այսօր արդեն իսկ նկատվում է այս համակարգում, փողի լիկվիդայնությունն է։ Առհասարակ, փող կոչվելու համար արժույթը պետք է բավարարի մի քանի չափանիշների, որոնցից առաջինն ու ամենագլխավորը հենց դրա լիկվիդայնությունն է։ Այսինքն՝ պարզ ասած, սպառողը պետք է ցանկացած պահի կարողանա իր կանխիկ փողը փոխարկել էլեկտրոնայինի ու էլեկտրոնայինը փոխարկել կանխիկի։ Այսօր ՀՀ-ում նկատվում է խնդիր երկրորդ մասով։ Այո՛, կանխիկը հեշտությամբ կարելի է ցանկացած պահի պարզապես փողոցում դրված վճարային տերմինալների միջոցով մուտք անել էլեկտրոնային դրամապանակ ու այն փոխարկել էլեկտրոնայինի, բայց հակառակն անելը լուրջ ջանքեր ու ժամանակ են պահանջելու։

Նախ դա չափազանց դժվար կլինի անել, եթե դուք ձեր էլեկտրոնային դրամապանակին կցված բանկային քարտ չունեք։ Այո՛, կարող եք հաճախել էլեկտրոնային դրամապանակը տրամադրող կազմակերպության սպասարկման կենտրոն, տեղում կատարել այդ գործարքը, բայց համաձայնեք, որ դա ամենահաճելի ու հարմար պրոցեսը չէ։ Սրանից հետեւություն, որ խախտվել է էլեկտրոնային փողի լիկվիդայնության պահանջը։ Սա մի հարց է, որին պետք է կենտրոնական բանկն ավելի մեծ ուշադրություն դարձնի։

Ավելին, եթե խոսենք առեւտրային բանկերի ու վերջիններիս մատուցած էլեկտրոնային ծառայությունների մասին, մասնավորապես մոբայլ բանկինգ կոչվածների կամ դրանց կից աշխատող էլեկտրոնային դրամապանակների մասին, ապա այստեղ կա եւս մեկ թաքնված խնդիր։ Բանկերը սովորաբար գնահատում են իրենց ռիսկերն ու որոշում՝ ինչ հարաբերակցությամբ բարձր լիկվիդային, միջին լիկվիդային ու ցածր լիկվիդային ակտիվներ պահեն։ Բնականաբար, նրանք գերադասում են ավելի շատ ցածր լիկվիդային ակտիվները։ Ֆիզիկական փողը էլեկտրոնային փողով փոխարինելիս մեծանում են բանկային ռեզերվները եւ նպաստում են փողի մասսայի աճին։ Դա էլ իր հերթին կբերի բանկերի կողմից տրանզակցիոն դեպոզիտների ծավալի մեծացմանը։ Բնական է, որ այս ֆոնին ֆինանսական վերահսկող կառույցը՝ Կենտրոնական բանկը, չի կարող անմասն մնալ։ Կախված վերջինիս որդեգրած քաղաքականությունից՝ գործողությունների երկու սցենար պետք է դիտարկել:

Երբ ԿԲ-ն թիրախավորում է փողի առաջարկի վերահսկողությունը, ապա նրանք պետք է քայլեր ձեռնարկեն փողի առաջարկի ծավալների հսկողության համար։ Փողի առաջարկի անոմալ աճը կանխելու եւ վերահսկելու համար ԿԲ-ն պետք է դիտարկի հետեւյալ քայլերը.

  • Մասնավոր խաղացողների կողմից էլեկտրոնային փողեր ստեղծելու հնարավորությունը սահմանափակող օրենսդրության մշակում
  • Էլեկտրոնային փողերի նկատմամբ բարձր ռեզերվային պահանջների սահմանում, ինչպիսիք գործում են բանկային դեպոզիտների պարագայում
  • Պարտադիր հաշվետվողականության գործիքակազմի մշակում
  • Լիկվիդայնության խնդրի հիմնավոր ու վերջնական լուծում

Էլեկտրոնային փողերի թողարկման բնական մոնոպոլիայի ստեղծում

Այժմ, սակայն, ՀՀ ԿԲ-ն որդեգրել է «սպասենք եւ տեսնենք» քաղաքականությունը, որն ավելի շատ ենթադրում է մնալ պասիվ դիրքում ու հետեւել, թե արդյոք էլեկտրոնային փողը կկարողանա զգալի մասնաբաժին ունենալ շուկայում, ինչպես, օրինակ, արեւմտյան երկրներում է, թե ֆիզիկական փողը կշարունակի իշխել բաց շուկայում։

Այնուամենայնիվ, ԿԲ-ն կարող է նաեւ թիրախավորել պետական ֆոնդերի տրամադրման տոկոսադրույքը, կամ, այսպես կոչված, վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Հաշվի առնելով այն, որ էլեկտրոնային փողերի օգտագործումը կարող է ավելացնել բանկային դեպոզիտների նկատմամբ պահանջարկը՝ բանկային բիզնեսն ավելի կարող է ծաղկել, քանի որ վերջիններս ավելի շահեկան պայմաններով կկարողանան վերցնել ավանդներ ու տրամադրել վարկեր՝ իրենց համար ավելի ցանկալի տոկոսադրույքային քաղաքականություն որդեգրելով։ Այս առումով ԿԲ-ի դերը նույնպես նշանակալի պետք է լինի, մասնավորապես վերջինս պետք է վերահսկի, որ առեւտրային բանկերը սեփական շահութաբերության ավելացման նպատակով չսկսեն երկրորդ պլան մղել իրենց մոտ պահվող ակտիվների լիկվիդայնությունն ու սպառողի իրավունքները սեփական միջոցների տնօրինման հարցում։ ԿԲ-ն պետք է զսպի էլեկտրոնային փողերով տրամադրվող փոխառությունների անոմալ աճն ու վերահսկի դրանց տոկոսադրույքները։ Դա նախեւառաջ պետք է հենց բանկերին, քանի որ ներկայիս բարձր շահութաբերությունը կարող է այնքան գայթակղիչ լինել, որ բանկերը ռիսկի տակ դնեն անգամ սեփական ակտիվների անվտանգությունը։

Ամեն դեպքում, էլեկտրոնային փողերի շրջանառության աճի արդյունքում փողի զանգվածի աճն անխուսափելի է, ինչպես նաեւ անխուսափելի է բանկային ու դրամական համակարգի աստիճանական թվայնացումը։ Մեզ մնում է միայն հուսալ, որ Կենտրոնական բանկն ու վերահսկող մյուս կառույցները պատշաճ ուշադրություն կդարձնեն առկա մարտահրավերներին, եւ այդ թվայնացման գործընթացը տեղի կունենա սահուն ու վերահսկվող ձեւով։

Գեւորգ Լոռեցյան

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ-ն, Իրանն ու Ադրբեջանը կմիավորեն էներգետիկ համակարգերը
հաջորդը
Վրաստան-Հայաստան ավտոճանապարհի վերանորոգումը կավարտվի 2023-ին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն