• Գլխավոր
  • Հարթակ
    • 17+
    • Էկո
    • Սովետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • Գործընկերներ
    • Բուն TV
  • մեր մասին
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հարթակ
    • 17+
    • Էկո
    • Սովետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • Գործընկերներ
    • Բուն TV
ՀայաստանՄենք

Պատերազմական դրվագներ։ «Բժի՛շկ, ես կապրե՞մ»

Մերի Մնացականյան 12:30 | 19.01.2021
Մերի Մնացականյան 12:30 | 19.01.2021

«Աստվա՜ծ, փրկի՛ր մեզ, որ մենք էլ կարողանանք վիրավորներին փրկել»․ հենց այս մտքով են ՊՆ N զորամասի գումարտակներից մեկի բուժակ Վարդգես Չիչակյանը եւ նրա գործընկերները շտապել պատերազմական գոտի՝ զինվորներին օգնություն ցուցաբերելու: Վիրավոր եւ վատառողջ զինվորների հետ աշխատելը նրա ապրելակերպի մի մասն էր, սակայն նույն գործառույթը պատերազմի ժամանակ կատարելը նորություն էր:

Ամեն անգամ կանչ ստանալիս եւ առաջնագիծ ուղեւորվելիս ճանապարհն անվերջ էր թվում, անասելի սարսափեցնող. չգիտեին՝ այս անգամ քանի զոհի կտեսնեն, քանի վիրավորի, քանիսին՝ թեթեւ վնասվածքով, քանիսին՝ ծանր, քանիսին կկարողանային փրկել, իսկ քանիսի կյանքի թելը կկտրվեր օգնություն տրամադրելիս: Լարվածությունն ու վախը հաղթահարելու համար շատ հաճախ շտապօգնության մեքենայի մեջ բարձրաձայն աղոթել են, վերջում էլ մի քանի անգամ գոռացել «Ամեն»:

Մեկ տարուց ավելի է, ինչ Վարդգեսը աշխատանքի է անցել ՀՀ բանակում, բայց նրա մտքով անգամ չի անցել, որ մի օր մասնագիտական պարտականությունն իրականացնելու է պատերազմական պայմաններում:

«Եթե նույնիսկ քո մասնագիտությանը տիրապետում ես իննսունինը տոկոսով, միեւնույնն է, պատերազմի ընթացքում դա բավական չէ, պետք է փորձես երկու հարյուր տոկոսով աշխատել»,- նշում է Վարդգեսը:

Մարտի դաշտում բժշկական օգնություն տրամադրելը բավականին բարդ էր, եւ խնդիրը միայն անհրաժեշտ բոլոր իրերի եւ հիվանդանոցային պայմանների բացակայությունը չէր․ ամենադաժանը մահվան ծանրությունն ու ցավի աղաղակներն էին, որ թույլ չէին տալիս կենտրոնանալ: Ֆելդշերները հիմնականում առաջին օգնություն էին ցուցաբերում եւ հնարավորինս արագ փորձում վիրավորներին հասցնել հիվանդանոց:

Ավտոմեքենայի մեջ ամենից շատ հնչում էր «Բժի՛շկ, ես կապրե՞մ» հարցը, նույնիսկ ոտք կամ ձեռք կորցնելը այդ պահին էական չէր, կարեւորը կենդանի մնալն էր։

Վարդգեսը պատերազմի օրերի մեծ մասը անցկացրել է Ջաբրայիլում, անվտանգության նկատառումներից ելնելով՝ առաջնագծից մի քանի կիլոմետր հեռու: Մեծ մասամբ գիշերել են բաց երկնքի տակ, զինվորական պաշտպանիչ հագուստ եւ զենք են ունեցել, որ անհրաժեշտության դեպքում կարողանան հակահարված տալ։ Մասնագիտական բուն գործառույթներից զատ՝ նաեւ թիկունքի աշխատանքներին են մասնակցել․ ազատ ժամանակ սնունդ են տեսակավորել զինվորների համար, զենքեր մաքրել եւ լիցքավորել, երբեմն նաեւ զինամթերք տեղափոխել:

Առաջնագծում կռվող տղաների քաջությունը երբեք չի մոռանա, ասում է՝ շատ հաճախ հենց զինվորներն էին շտապեցնում արագ վիրակապել իրենց, որ վերադառնային մարտադաշտ:

Վարդգեսը պատմում է, որ դեղորայքի կամ բժշկի պակաս չեն ունեցել: Բայց բուժական անձնակազմը եւս ունեցել է զոհեր ու վիրավորներ: Վերջիններիս օգնություն հասցնելու ժամանակ մի անգամ էլ շրջափակման են ենթարկվել, սակայն ինչպես նա է նշում, հրաշքով կարողացել են փրկվել:

Ասում է՝ կապ չունի թե ով ես, ինչ մասնագետ ես, պատերազմի ժամանակ միշտ վախ կա, անընդհատ մտածում ես, որ հնարավոր է հաջորդ րոպեին դու էլ չլինես, սակայն բժիշկ լինելու դեպքում ոգեւորող հանգամանքներն ավելի շատ են. ամեն մեկի ցավը մեղմացնելով՝ ուժ ես ստանում եւ վախդ հաղթահարում։

«Պատերազմի ժամանակ ավելի էի արժեւորում կյանքս, ոչ թե նրա համար, որ եսասեր եմ, այլ որովհետեւ միայն ողջ եւ աշխատունակ լինելով կկարողանայի օգնել զինվորներին»,- մանրամասնում է Վարդգեսը։

Կռվի ժամանակ ամենաշատը հուզվել ու տպավորվել է մոր հետ ունեցած անավարտ զրույցից։

««Մամ» բառի վրա հուզվեցի ու անջատեցի հեռախոսը՝ հիշելով մի քանի վիրավոր տղաների, որ ցավի ժամանակ գոռում էին՝ «Մամա ջա՜ն, հասիր» կամ «Մա՜մ, փրկի՛ր», ու իրենց մայրերը էդպես էլ այդ խոսքերը չէին լսում, չգիտեին՝ ինչ վիճակում էին իրենց որդիները: Թվում էր, թե մեղավոր եմ, որ ինքս կարողանում էի խոսել մորս հետ ու լսել նրա ձայնը»,- զրույցն ամփոփում է Վարդգես Չիչակյանը։

պատերազմի դրվագներ
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վիճակը Լիբանանում քիմիական պատերազմի է նման
հաջորդը
«Արարատի» կալիֆորնիական բնակիչները

Նման հոդվածներ

Պատերազմական դրվագներ: Վրեժ Մարտիրոսյան

12:00 | 12.04.2021

Պատերազմական դրվագներ: Հակոբ Գասպարյան

16:38 | 06.04.2021

Պատերազմական դրվագներ: Գրիգոր Գեւորգյան

12:00 | 30.03.2021

Պատերազմական դրվագներ։ Իսրայել Ակինյան

15:45 | 29.03.2021

Պատերազմական դրվագներ։ Արշակ Գասպարյան

16:19 | 25.03.2021

Պատերազմական դրվագներ: Անդրանիկ Բաղդասարյան

12:00 | 22.03.2021

խմբագրական

Հոբելյանին ընդառաջ

Promotion Image

լրահոս

  • Իրանը չի ընկրկում

    20:14 | 13.04.2021
  • Պահանջի բացակայություն եւ մի շարք պահանջներ

    19:44 | 13.04.2021
  • Լավատեսության համար շատ հիմքեր կան

    18:14 | 13.04.2021
  • Պատվաստումների գործընթացը մեկնարկեց

    17:37 | 13.04.2021
  • ՆԱՏՕ-ն ուշիուշով հետեւում է

    17:20 | 13.04.2021

ընտրանի

  • 1

    Աղավնոյի «անկախ պետությունը»

  • 2

    Եթե հաղթեինք

  • 3

    Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խոսել է պետք. մղձավանջային...

  • 4

    Պատերազմական դրվագներ։ Գոռ Սարկիսյան

  • 5

    Աննախադեպը

Facebook Youtube Email Telegram
Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

Մեսրոպ Հարությունյան

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ, ում կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Նաեւ գրող է, պատմվածքների ու վեպերի չորս գրքի հեղինակ։

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։

Tatul Hakobyan
Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։

արխիվ

Հունվարի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Դկտ   Փտր »

@2020 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա