ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը CNN–ի եթերում հայտարարել է, որ ՌԴ ԶՈՒ–ին հակազդող տասնյակ հազարավոր ուկրաինացի զինվորականներ ՆԱՏՕ–ի նախապատրաստություն են անցել։
«Պետք է հիշել, որ ՆԱՏՕ–ի դաշնակիցները` ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Կանադան եւ մի քանի այլ երկրներ, տարիներով մարզել են ուկրաինական զորքին։ Այնպես որ, ուկրաինացի տասնյակ հազարավոր զինվորականները, որոնց մարզել են ՆԱՏՕ–ի դաշնակիցները, այժմ առաջնագծում կռվում են ներխուժած ռուսական ուժերի դեմ»,– ասել է Ստոլտենբերգը։
Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի գլխավոր քարտուղարի կարծիքով ներկայում Ուկրաինայի ԶՈՒ–ն մի քանի տարի առաջվա համեմատ էապես ավելի մեծ է, ավելի լավ հագեցած եւ պատրաստված։
Ստոլտենբերգը հրաժարվել է պատասխանել այն հարցին՝ արդյո՞ք ՆԱՏՕ–ի դաշնակիցները ծրագրում են խորհրդային արտադրության տանկեր ուղարկել Ուկրաինա։