• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ողջունել են Գազայում հայտարարված հրադադարը

aliq 14:46 | 08.08.2022
aliq 14:46 | 08.08.2022
Joe Biden

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել են Իսրայելի եւ պաղեստինյան «Իսլամական ջիհադի»՝ նախօրեին հայտարարված զինադադարը։

Իսրայելը եւ պաղեստինյան կողմը Եգիպտոսի միջնորդությամբ պայմանավորվել են օգոստոսի 7-ի երեկոյից Գազայում զինադադար հաստատել։ Հրադադարն ուժի մեջ է մտել օգոստոսի 7-ի 23:30-ին (Երեւանի ժամանակով օգոստոսի 8-ի 00:30-ին)։

«Իմ վարչակազմն աջակցում է զոհերի մասին մանրակրկիտ հետաքննությանը եւ կողմերին կոչ անում լիովին հետեւելու հրադադարին, ինչպես նաեւ ապահովելու Գազա վառելիքի եւ հումանիտար բեռների մատակարարումը մինչեւ ռազմական գործողությունների ավարտը»,- ասված է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ:

ՄԱԿ-ի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ գլխավոր քարտուղարը ողջունել է Գազայում եւ Իսրայելում հրադադարի հայտարարումը եւ բոլոր կողմերին կոչ արել պահպանելու հրադադարի ռեժիմը։ Գուտերեշը բարձր է գնահատել Եգիպտոսի՝ խաղաղության վերականգնման նպատակով ՄԱԿ-ի հետ համակարգված ջանքերը:

Խախտելով ավելի քան մեկ տարի շարունակված հարաբերական կայունությունը՝ օգոստոսի 4-ից վերսկսվել էին հրետակոծությունները Իսրայելի եւ պաղեստինյան Գազայի հատվածի միջեւ։ Իսրայելական օդուժը ռմբակոծել էր Գազայի հատվածը, իսկ պաղեստինյան կողմից ինքնաշեն հրթիռներ էին արձակվել իսրայելական բնակավայրերի ուղղությամբ։

Ուրբաթ Իսրայելը հայտարարեց, որ հատուկ գործողություն է ձեռնարկում «Իսլամական ջիհադ» խմբավորման դեմ, որի բարձրաստիճան հրամանատարներից մեկը սպանվեց անսպասելի ավիահարվածով։ Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը հայտարարել է, թե այդ օրվա հարվածներով խափանվել է «Իսլմական ջիհադի» հարձակումը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թուրքակա՞նը, թե՞ ռուսականը. սա նաեւ տնտեսական պատերազմ է
հաջորդը
Կլիմայի փոփոխության դեմ պայքարի օրինագիծն ընդունվեց

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Հայաստանը կարող է դասեր քաղել Վրաստանի քաղաքական փորձից․...

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 3

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 4

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • 5

    Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն