Չինաստանը Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել խուսափելու իրավիճակի հետագա սրացումից։ Չինաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանը եւ Հայաստանը Պեկինի բարեկամական գործընկերներ է անվանել։
Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբին հույս է հայտնել, որ կողմերը կհետեւեն հրադադարի առնչությամբ ձեռք բերված պայմանավորվածություններին եւ կխուսափեն իրավիճակի հետագա սրացումից։ Ըստ նրա՝ Երեւանն ու Բաքուն կկարողանան քաղաքական երկխոսության միջոցով վերացնել հակասություններն ու տարաձայնությունները։