Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը կրակ են բացել Արցախի Մարտունու շրջանի՝ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Նոյեմբերի 9-ին եւս Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հերքել էին Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերն իբր կրակ են բացել Արցախի Մարտունու շրջանի՝ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: