• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թեհրանի կողմից սպառնալիքի դեպքում ԱՄՆ-ը կաջակցի Ադրբեջանին. Փրայս

aliq 14:25 | 11.11.2022
aliq 14:25 | 11.11.2022
Ned Price

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել իր գործընկերներին տարածաշրջանում Իրանի սպառնալիքի դեմ։

Լրագրողներն ասել են, որ Իրանից հարեւան երկրների նկատմամբ աճող հռետորաբանություն կա, Թեհրանը սպառնում է Ադրբեջանին՝ մեղադրելով Իրանի տարածքում ահաբեկչություն իրականացնելու համար: «Արդյոք ԱՄՆ-ը կկարողանա՞ պաշտպանել Ադրբեջանին» հարցին ի պատասխան Փրայսը հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մի քանի օր առաջ հանդիպել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հետ:

«Հստակ հայտարարել ենք՝ Իրանը սպառնալիք է տարածաշրջանի համար։ Մենք կշարունակենք կանգնել մեր գործընկերների կողքին, աջակցել նրանց եւ ի վերջո դիմակայել այն ապակայունացնող ազդեցությանը, որը ներկայացնում է Իրանն ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրանից դուրս»,–շեշտել է Փրայսը։

«Ինչու ԱՄՆ-ը պատժամիջոցներ չի սահմանում Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդի դեմ» հարցին ի պատասխան Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը փնտրում է իրանական ռեժիմի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտ եղանակներ: Խոսնակը նշել է, որ  իր «չարաբաստիկ գործողությունների»՝ միջուկային ծրագրից եւ բալիստիկ հրթիռներից մինչեւ ահաբեկչության եւ խամաճիկային ուժերի աջակցության համար Իրանն առանց դրա էլ խիստ պատժամիջոցների տակ է:

Սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո Իրանի իշխանությունները քանիցս հայտարարել էին, որ Թեհրանը չի հանդուրժի տարածաշրջանում սահմանների փոփոխություն։ Իրանի զինված ուժերը զորավարժություններ են անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վիրավորված շարքային Խաչատրյանին վիրահատել են. ՊՆ
հաջորդը
«Խաղաղության փնտրտուքում մենք Ադրբեջանի կողքին ենք»․ Էրդողան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն