Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում այսօր մեկնարկել է սամբոյի աշխարհի առաջնությունը։
Մրցումային առաջին օրը մեր մարզիկներից մրցագորգ են մտել չորս հոգի, որոնք տանուլ են տվել իրենց առաջին գոտեմարտերը եւ դուրս մնացել չեմպիոնական պայքարից։
Հայաստանի համար առաջին մեդալը նվաճել է մարզական սամբոյի 64 կգ քաշային կարգում հանդես եկող Մաքսիմ Մանուկյանը։ Նա մասնակցել է սփոփիչ մրցաշարին, քանի որ իրեն հաղթած թուրքմեն Մուհամեդ Կոսսեկովը հասել է եզրափակիչ։ Մեր մարզիկը նախ հաղթել է բուլղարացի Ստոյանովին, ապա ղազախ Իմախանովին եւ արժանացել բրոնզե մեդալի:
Մաքսիմ Մանուկյանը նույն փայլի մեդալ էր նվաճել նաեւ Եվրոպայի այս տարվա առաջնությունում:
Նոյեմբերի 12-ին մրցագորգ կմտնեն Կառլեն Մահինյանը (71 կգ) եւ Դավիթ Գրիգորյանը (88 կգ):