ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՀՀ զինված ուժերում մեկնարկած բարեփոխումների շրջանակում նախատեսվում է փոփոխել ԶՈՒ անձնակազմի հանդերձանքը։
«Նախատեսվում է փոփոխել դաշտային, ամենօրյա, գրասենյակային, կուրսանտական և համազգեստի այլ տեսակները։ ՀՀ ՊՆ-ն նախատեսում է ձեռք բերել հագուստի (համազգեստի) դիզայնի մշակման խորհրդատվական ծառայություններ: Այս կապակցությամբ հնարավոր մասնակիցների որոշման նպատակով գերատեսչությունը հայտարարել է ծառայությունների գնման բաց մրցույթ»,- ասված է հաղորդագրությունում։
Նախաորակավորման հայտարարությունը հրապարակվել է www.procurement.am կայքի «Գնումների հայտարարություններ» բաժնի «Բաց մրցույթի նախաորակավորման հայտարարություն» ենթաբաժնում:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2023-ի փետրվարի 16-ի 11:00-ն է: