• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

ՀԱԷԿ-ի նախկին գլխավոր տնօրենը շուրջ 384 միլիոն դրամ է հափշտակել

aliq 14:31 | 02.02.2023
aliq 14:31 | 02.02.2023
prosecutor's office Yerevan

ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ազգային անվտանգության քննչական դեպարտամենտում «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Մարկոսյանին մեղադրանք է ներկայացվել՝ 2002-2014 թվականներին իրեն վստահված գույքը հափշտակելու համար։ «Գ.Մ.-ն իրեն վստահված միջոցներից վատնման եղականով հափշտակել է առանձապես խոշոր չափերի՝ 1 միլիոն 27 հազար 470,9 ԱՄՆ դոլար (383 միլիոն 883 հազար 678 դրամ)»,–ասված է հաղորդագրության մեջ:

Ոչ ամբողջական լրակազմով 14 հատ միջանկյալ մետաղաձողերը չեն շահագործվել՝ սպառելով պիտանելիության ժամկետները

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ձեռք են բերվել բավարար փաստեր այն մասին, որ համապատասխան արտադրամասը գնման հայտ չի ներկայացրել։ Բացի դրանից, Մարկոսյանը չի փորձել գնային առաջարկներ ստանալ ռեակտորի միջանկյալ մետաղաձողերի արտադրությամբ կամ վաճառքով զբաղվող ընկերություններից։ Նա 2011-ին մրցույթի միակ մասնակից ՌԴ «ՆովէներգոՊրոմ» ՓԲ ընկերությունից շուկայականից անհամեմատ թանկ՝ 33 միլիոն 544 հազար 438,20 ռուբլի արժեքով ձեռք է բերել ոչ ամբողջական լրակազմով 14 հատ միջանկյալ մետաղաձողեր: Դրանք, սակայն, չեն շահագործվել եւ տեւական ժամանակ պահվել են կենտրոնական պահեստում՝ սպառելով շահագործման համար նախատեսված պիտանելիության ժամկետները:

283 միլիոն դրամով ձեռք է բերվել 37 հատ միջանկյալ մետաղաձողերի ամբողջական լրակազմ

2015-ին «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲԸ-ն հարկադրված է եղել «Ռուսատոմ Սերվիս» բաժնետիրական ընկերությունից 592 հազար ԱՄՆ դոլարով (283 միլիոն 5 հազար 600 դրամ) ձեռք է բերել մեկ ամբողջական լրակազմ՝ 37 հատ միջանկյալ մետաղաձողեր: 2022-ի դեկտեմբերի 22-ին դատախազի նախաձեռնությամբ որոշում է ընդունվել հանրային քրեական հետապնդում հարուցել Գագիկ Մարկոսյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով): Նույն օրը որոշումն ուղարկվել է Ազգային անվտանգության քննչական դեպարտամենտ՝ մեղադրանք ներկայացնելու համար:

2023-ի հունվարի 31-ին Գագիկ Մարկոսյանին մեղադրանք է ներկայացվել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ զինված ուժերի անձնակազմի համազգեստը կփոխվի
հաջորդը
ՀԱՊԿ առաքելությունը սահմանին կարող է տեղակայվել 1-2 օրում. Լավրով

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Անվանափոխության այլընտրանքն «Արմենիա»-ի գործունեության դադարեցումն էր

    21:20 | 21.03.2023
  • Տեղանքում մոլորված զինծառայողը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ...

    20:19 | 21.03.2023
  • Զերծ մնալ լրացուցիչ սպառնալիքներ ստեղծող արկածախնդիր նախաձեռնություններից

    19:27 | 21.03.2023
  • «Գոյ» թատրոնի թատերախումբը պայքարելու է մինչեւ վերջ, ընդհուպ՝...

    14:40 | 21.03.2023
  • 63 ընտանիք Կարմիր խաչի միջոցով պարզել է հարազատների...

    13:39 | 21.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 3

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

  • 4

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 5

    «Սեփական ուժի» ալիեւյան առասպելը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728  
« Հնվ   Մրտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա