Ըստ ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիդ Սաիդ Իրավանին հայտարարության՝ Սպահանում Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակման գործով նախաքննությունը ցույց է տվել, որ հարձակման պատասխանատվությունը կրում է Իսրայելը։
«Իսրայելի գործողությունները խախտում են միջազգային իրավունքը եւ պետք է դատապարտվեն: Իրանն իրավունք ունի ապահովելու իր ազգային անվտանգությունը եւ անհրաժեշտության դեպքում ցանկացած ոտնձգության կոշտ կարձագանքի»,- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում նշել է Իրավանին։