ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 2-ին ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության եւ կայունության, ինչպես նաեւ հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցեր։
Հունվարի 27-ին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ իր առանձնատանը հանդիպել էր ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։