• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Միջնորդի դերի կորուստն անխուսափելիորեն կհանգեցնի սրացման․ ՌԴ քաղաքագետ

aliq 19:08 | 04.02.2023
aliq 19:08 | 04.02.2023
Armenia-Russia round table

Ռուս քաղաքագետ, Արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի հետազոտական ծրագրերի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը համոզմունք է հայտնել, որ որքան էլ ուկրաինական ճգնաժամի համատեքստում մեծանա Թուրքիայի եւ նրա դաշնակից Ադրբեջանի նշանակությունը Ռուսաստանի համար, դա չի նշանակում, որ Ռուսաստանն Անկարայի եւ Բաքվի կողմն է անցնում Հայաստանի հետ առճակատման մեջ։

Թուրքիան ու Ադրբեջանը հաճախ բավական  լկտիաբար են գործում, բայց դա չի նշանակում, որ ՌԴ-ն լքում է Հայաստանին

Երեւանում անցկացվող «ՀՀ-ն եւ ՌԴ-Արեւմուտք գլոբալ դիմակայությունը. 2022-ի արդյունքները» համաժողովի ժամանակ Սուսլովը հայտարարել է, որ ուկրաինական հարցում ՌԴ-ի եւ Արեւմուտքի պատերազմի եւ այդ պատերազմի գոյաբանական բնույթ ձեռք բերելու արդյունքում որոշ երրորդ խաղացողներ հնարավորություն տեսան էապես ավելացնելու իրենց ազդեցությունը տարածաշրջանում։ Դա առաջին հերթին վերաբերում է Թուրքիային։ Անկարան մեծ հավակնություններ ունի, բայց բազմաթիվ առանցքային սյուժեներում ի վիճակի չէ իրեն պատասխանատու պահելու։ Անշուշտ, ՌԴ-ի համար Թուրքիան թե՛ մրցակից է, թե՛ շատ կարեւոր գործընկեր։ Ըստ ռուս քաղաքագետի՝  Արեւմուտքի հետ պրոքսի պատերազմի պայմաններում Ռուսաստանը շահագրգռված չէ Թուրքիայի հետ բացահայտ հակամարտության հարցում։ Հենց այդ պատճառով էլ Թուրքիան եւ Ադրբեջանը հաճախ բավական վճռական եւ լկտիաբար են գործում։ Միեւնույն ժամանակ, սա չի նշանակում, որ ՌԴ-ն լքում է Հայաստանին եւ առեւտուր է անում նրա շահերով։

ՀՀ ներկայիս ղեկավարությունը թույլ է տալիս Արեւմուտքին օգտագործել իրեն ՌԴ-ի դեմ պայքարում

«Ռուսաստանը լիովին հավատարիմ է Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, նա շահագրգռված է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների ներկայության շարունակման հարցում։ Նա շահագրգռված է հակամարտության այնպիսի կարգավորման հարցում, որը կպաշտպանի ԼՂ բնակչությանը եւ թույլ չի տա սերբական Կրաինայի սցենարը»,- նշել է Սուսլովը։ Փորձագետը վստահ է, որ Մոսկվան պետք է միջնորդ մնա հակամարտության մեջ, այլ ոչ թե ինչ-որ մեկի կողմից լինի։ Միջնորդի դերի կորուստն անխուսափելիորեն կհանգեցնի սրացման եւ տարածաշրջանում հետագա էսկալացիայի։ Ընդսմին, Մոսկվայում որոշ զգացողություններ կան, որ ՀՀ ներկայիս ղեկավարությունը, բացահայտ հակառուսական դիրքերի չանցնելով, այնուամենայնիվ, այսրոպեական շահի հետապնդման ընթացքում մասամբ թույլ է տալիս Արեւմուտքին օգտագործել իրեն ՌԴ-ի դեմ պայքարում։ Այս հանգամանքը շատ լուրջ մտահոգություն է առաջացնում Մոսկվայում, եւ հնարավոր է, որ ՌԴ արտգործնախարար Լավրովի վերջին, մի փոքր կտրուկ հայտարարությունները դրանով են պայմանավորված։

Իրականում ՀՀ-ն դիտարկվում է որպես ինքնիշխան պետություն

Շարունակելով Սուսլովի միտքը՝ քաղաքական գիտությունների դոկտոր, ՌԴ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսեյ Տոկարեւն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ հակառակ «ավագ եղբոր» մասին մեդիա-նարատիվներին, որոնք կիրառվում են Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունները նկարագրելիս, իրականում ՀՀ-ն դիտարկվում է որպես ինքնիշխան պետություն։ «Հայաստանը չի ընկալվում որպես երկիր, որին կարելի է թելերը քաշելով կառավարել։ Այն չի ընկալվում որպես խամաճիկ: Հաճախ լրատվամիջոցներում կարելի է հրապարակումների հանդիպել, թե Ռուսաստանը մեծ եղբայրն է եւ այլն: Բայց քաղաքականությունը որոշող եւ որոշումներ ընդունող մարդիկ այն ընկալում են որպես դաշնակից. բարդ, բայց դաշնակից»,- հավելել է նա:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վահրամ Մարտիրոսյան. Հունգարական օրագիր-3
հաջորդը
Ռուսաստանը եւ Ուկրաինան ռազմագերիների են փոխանակել

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Աջակցում են՝ հասնելու համար համապարփակ եւ արդար խաղաղության

    16:42 | 24.03.2023
  • Հանուն ժողովրդավարության անցկացվելիք գագաթնաժողովին Հունգարիան չի հրավիրել

    15:39 | 24.03.2023
  • ԱՄՆ 69 կոնգրեսականներ կոչ են արել դադարեցնելու ռազմական...

    14:53 | 24.03.2023
  • Ռուսաստան տարված ուկրաինացի երեխաների հարցով կոնֆերանս կանցկացվի

    13:04 | 24.03.2023
  • Իրանցի գեներալն այցելել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ...

    12:00 | 24.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Գերագույն գլխավորն այսպիսին չի լինում

  • 3

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 4

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 5

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728  
« Հնվ   Մրտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա