• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Պաշտոնական Բաքուն սատարում է Արցախը շրջափակած «բնապահպաններին». Human Rights Watch

aliq 18:22 | 23.02.2023
aliq 18:22 | 23.02.2023
Human rights watch

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ներկայացրել է Լաչինի միջանցքը Ադրբեջանի արգելափակելու հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի պատկերը: Իրավապաշտպան կազմակերպությունը հիշեցնում է, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, ինչի հետեւանքով ԼՂ հայ ժողովուրդը դժվարին իրավիճակում է հայտնվել: Լաչինի միջանցքի խափանումը հումանիտար ճգնաժամ է առաջացնում, քանի որ շատ կարիքներ մնում են չբավարարված:

Human Rights Watch-ի հրապարակումը ԼՂ-ում ընտանիքի հետ ապրող 40-ամյա Արմինեի օրինակով է ներկայացնում ստեղծված ծանր իրավիճակը։ Արմինեի հայրը քաղցկեղով հիվանդ է եւ պետք է գյուղից պարբերաբար հասնի Ստեփանակերտ, սակայն վառելիքի եւ տրանսպորտի բացակայության պատճառով բաց է թողել վերջին բժշկական այցելությունները: Ամուսինն էլ վառելիքի բացակայության պատճառով կորցրել է տաքսու վարորդի աշխատանքը, եւ հիմա ինքն է ընտանիքի միակ կերակրողը: 12 եւ 14-ամյա երեխաներն էլ միայն վերջերս են վերադարձել դպրոց, երբ փայտի վառարաններով սկսվել է դպրոցի ջեռուցումը: Սակայն որոշ դպրոցներ փակ են մնում ջեռուցման բացակայության պատճառով։ Սնունդն օրեցօր պակասում է, մատչելի չէ, քանի որ գները կտրուկ աճել են: Արմինեն մի անգամ ձմռան ցրտին 2 ժամ հերթում  սպասել է ձու գնելու համար: Արմինեն իր օրը պլանավորում է ըստ էլեկտրաէներգիայի անջատումների: Մի քանի ժամվա ընթացքում, երբ էլեկտրականություն կա, նա պետք է հասցնի ճաշ եփել, տունը կարգի բերել, տաքացնել երեխաների սենյակը եւ օգնել նրանց կատարելու տնային աշխատանքները:

Human Rights Watch-ը շեշտել է` Արմինեի պատմությունը բացառություն չէ: Լաչինի միջանցքի արգելափակումը խաթարել է ԼՂ-ում ապրող հազարավոր հայերի համար առաջին անհրաժեշտության ապրանքների եւ ծառայությունների հասանելիությունը: Շատերը մնացել են Հայաստանում եւ չեն կարողանում վերադառնալ իրենց տներ:

Նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները հերքում են, թե պատասխանատու են ճանապարհի փակման համար, սակայն սատարում են բողոքի ցույցերը: «Ադրբեջանի իշխանությունները եւ ռուս խաղաղապահ ուժերը պետք է ապահովեն, որ բողոքի ակցիաները Արմինեին եւ Լեռնային Ղարաբաղի մյուս բնակիչներին չզրկեն իրենց իրավունքներից, այդ թվում` առողջության, առաջին անհրաժեշտության ծառայությունների եւ ապրանքների հասանելիության, ինչպես նաեւ ազատ տեղաշարժվելու իրավունքից»,- շեշտվում է հրապարակման մեջ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուսաստանը չի կարող ջախջախվել
հաջորդը
Հայերն ուկրաինացիների հետ հաղթահարում են պատերազմը

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Իսրայելը հարձակվել է Դամասկոսի վրա

    16:04 | 31.03.2023
  • Դոնալդ Թրամփը կկանգնի դատարանի առջեւ

    15:38 | 31.03.2023
  • Թուրքիայի մեջլիսը քվեարկել է հօգուտ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությանը

    14:55 | 31.03.2023
  • Սահմանին տիրող իրավիճակը կարող է ապակայունանալ. ՀԱՊԿ գլխավոր...

    14:00 | 31.03.2023
  • Ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր առաջ է տեղակայվել....

    22:14 | 30.03.2023

ընտրանի

  • 1

    Հայաստանակենտրոն մտածողությո՞ւն, թե՞ խայտառակ ձախողում․ Աշոտ Սարգսյան

  • 2

    Առերեսվել իրականությանը

  • 3

    Անիում ՔՊ-ն հաղթեց

  • 4

    Ազատյանը հեռացավ վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված վիճակում․ Լեւոն...

  • 5

    Ղարաբաղյան պոեմ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728  
« Հնվ   Մրտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա