Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանում ներդրումային առաջատար Galt & Taggart բանկի տվյալներով՝ Վրաստանում մարդատար ավտոմեքենաների տարիքը եվրոպական երկրների շարքում ամենաբարձրերից է։ «Հին մեքենաների նման գերակայությունը վկայում է դրանց փոխարինման անհրաժեշտության մասին»,- նշել է Galt & Taggart-ի ներկայացուցիչը:
2022-ի սեպտեմբերի տվյալներով` երկրում ավտոմեքենաների մեծ մասն արտադրվել է մինչեւ 2002-ը։ Վրաստանում մարդատար ավտոմեքենաների 53%-ն արտադրվել է ավելի քան 20 տարի առաջ, 30%-ը 11-20 տարի առաջ արտադրված ավտոմեքենաներ են, 11%-ն արտադրվել է 7-10 տարի առաջ, 3%-ը՝ 4-6 տարի առաջ, շուրջ 3%-ը՝ 0-3 տարի առաջ:
Ուսումնասիրության արդյունքներով՝ Վրաստանում ավտոկայանատեղիների 35% ը կենտրոնացած է Թբիլիսիում, մնացածը՝ մարզերում։
Ավելի վաղ Վրաստանի կառավարությունը սահմանափակումներ էր մտցրել Եվրո-5 ստանդարտին չհամապատասխանող մեքենաների ներմուծման նկատմամբ: Մասնավորապես, https://www.aliqmedia.am/2023/06/12/110891/ հայտարարվել էր, որ 2024 թվականի հունվարի 1-ից Վրաստանում մինչեւ 2013 թվականն արտադրված մարդատար մեքենաների ներմուծումը կարգելվի։