Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի կողմից մայիսի 26-ին առեւանգված հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանին եւ Կարեն Ղազարյանին Ադրբեջանում տեղի ունեցած հերթական կեղծ դատավարությամբ ազատազրկման են դատապարտել 11 տարի 6 ամիս ժամկետով։
Նախօրեին Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում դատախազը հայ զինծառայողների համար պահանջել էր 12 տարվա ազատազրկում։
Ադրբեջանը ահաբեկչության, ապօրինի ներթափանցման եւ զենքի ապօրինի տեղափոխման եւ այլ ծանր հանցագործությունների նախապատրաստման հոդվածներով շինծու մեղադրանքներ է ներկայացրել իր իսկ զինծառայողների կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքից առեւանգված հայ զինծառայողներին: