ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնել է Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ Ադրբեջանի հերթական բացահայտ տարածքային հավակնության մասին: Մասնավորապես, Բաքվի հեռուստատեսությամբ եղանակի տեսության հեռարձակման ժամանակ Հայաստանի Հանրապետությունը, ներառյալ մայրաքաղաք Երեւանը, ներկայացվում է որպես Ադրբեջան:
«Հիվանդ պատրանքներն ու թշնամական հռետորաբանությունը պետք է կտրականապես մերժվեն»,- թվիթերյան իր գրառման մեջ նշել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղարը: