Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ հուլիսի 6-ի կեսօրին Արցախի Մարտունու շրջանում ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։
Հուլիսի 6-ին` 13:50-ին, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ 12:15-ի սահմաններում ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ են բացել Բերդաշեն գյուղի վարչական տարածքում արտեզյան ջրհորի նորոգման աշխատանքներ կատարող 3 քաղաքացիների ուղղությամբ։
Մարտունի քաղաքի բնակիչներ փականագործ Բ.Ի.-ն, Ռ. Ա.-ն եւ էլեկտրամոնտյոր Ա.Ֆ.-ն դադարեցրել են նորոգման աշխատանքները: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։