• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հետպատերազմյանից տեղափոխվել ենք նախապատերազմյան ժամանակաշրջան․ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար

aliq 12:13 | 04.04.2024
aliq 12:13 | 04.04.2024

Հետպատերազմյան ժամանակաշրջանից տեղափոխվել ենք նախապատերազմական ժամանակաշրջան։ Նման միտք հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շապսը The Daily Telegraph-ի համար գրած հոդվածում, որը նվիրված է ՆԱՏՕ-ի հիմնադրման 75-ամյակին։

«Այսօր մենք պետք է հրատապ մտածենք Դաշինքի ապագայի մասին։ Հետպատերազմյան ժամանակաշրջանից տեղափոխվել ենք նախապատերազմական ժամանակաշրջան։ Ռուսաստանը սպառնում է մեր հարեւաններին։ Չինաստանը գնալով ավելի ռազմատենչ է դառնում։ Իրանն օգտագործում է իր պրոքսի խմբերը՝ Մերձավոր Արեւելքից մինչեւ Եմենի նեղուցները տարածաշրջանային տարածաշրջանային քաոս պատճառելու համար: Իսկ Հյուսիսային Կորեան մշտապես ճոճում է իր միջուկային սուրը: Այս չար ուժերը գնալով միավորվում են, եւ մեր ժողովրդավարությունը նրանց թիրախն է»,-գրել է  Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը։

Նա հոդվածում նշել է, որ առաջացած մարտահրավերները լուծելու համար 2014 թվականին դաշինքի անդամները պայմանավորվել են պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 2%-ի: Սակայն ՆԱՏՕ-ի ոչ բոլոր երկրներն են կատարել այս պարտավորությունը։ Դաշինքի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը փետրվարին հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի 18 անդամներ կարողացել են հասնել նախանշած նպատակին։

Որպես օրինակ Շապսը ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան միշտ կատարել է ՆԱՏՕ-ի հետ կապված իր պարտավորությունները՝ ծախսերի վերաբերյալ:

«Մեր պաշտպանական բյուջեն ՀՆԱ-ի 2,28%-ն է եւ այն 2,5%-ով ավելացնելու մեր հանձնառությամբ մենք կշարունակենք լինել Դաշինքի առաջատարը»,-ասել բրիտանացի նախարարը:

«Մենք պետք է նայենք այս նպատակից այն կողմ, որպեսզի ուժեղացնենք մեր պաշտպանունակությունը։ Սակայն որոշ երկրներ դեռ չեն կարողանում հասնել նույնիսկ 2%-ի։ Սա չի կարող շարունակվել: Մենք չենք կարող մեզ թույլ տալ ռուսական ռուլետկա խաղալ մեր ապագայի հետ»,-գրել է Շապսը։

Ըստ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի ՆԱՏՕ-ն պետք է ամրացնի եվրատլանտյան պաշտպանական հատվածը, քանի որ Ռուսաստանը մեծացնում է իր արդյունաբերությունը՝ նպատակ ունենալով այն համապատասխանի իր ռազմական կարիքներին:

«Մենք պետք է նույնը անենք։ Դա նշանակում է ներդրումներ կատարել ավելի շատ զինամթերքի եւ ավելի շատ պաշարների մեջ: Ահա թե ինչու, վերջին ամիսներին ես ոչ միայն ստորագրել եմ պաշտպանական գնումների մի շարք նախաձեռնություններ, այլ նաեւ օգնել եմ ուժեղացնել Ուկրաինայի պաշարները՝ 245 միլիոն ֆունտ ստերլինգ ներդրումներ կատարելով հրետանային զինամթերքի համար, եւ հայտարարել եմ Բրիտանիային Ուկրաինայի ամենամեծ անօդաչու թռչող սարքերի մատակարարը դարձնելու գործարքի մասին»,-գրել է Շապսը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ֆրանսիան պատասխանատվություն է ստանձնում Հայաստանի նկատմամբ անվտանգային հարցերով․ դեսպան
հաջորդը
Կար-չկար մի կոռուպցիա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն