• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՌԴ-ն մինչեւ հուլիսի 1-ը «ոչ բարեկամ» երկրներին նավթ չի մատակարարի

aliq 12:00 | 02.02.2023
aliq 12:00 | 02.02.2023
oil

Գերմանական Deutsche Welle պարբերականի ռուսական ծառայությունից հայտնել են, որ ՌԴ-ում փետրվարի 1-ին ուժի մեջ է մտել ռուսական նավթամթերքի գների վերին շեմ սահմանած «ոչ բարեկամ» երկրներին նավթի մատակարարումների արգելքը։ Ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեկտեմբերի 27-ի ստորագրած հրամանագրի՝ արգելվում են ռուսական նավթի եւ նավթամթերքի մատակարարումներն օտարերկրյա քաղաքացիներին եւ ընկերություններին, եթե պայմանագրերում ուղղակիորեն կամ անուղղակիորեն նախատեսվում է գնի վերին շեմի սահմանման մեխանիզմի կիրառում։ Սահմանափակված արժեքով նավթի արտահանումը թույլատրվում է միայն ՌԴ նախագահի թույլտվությամբ։ Արգելքը կգործի փետրվարի 1-ից մինչեւ հուլիսի 1-ը։

ՌԴ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցների 8-րդ փաթեթի շրջանակում դեկտեմբերի 5-ից գործում է ծովով արտահանվող ռուսական նավթի գնի վերին շեմը՝ մեկ բարելի դիմաց 60 դոլարի մակարդակում: Արեւմուտքի երկրները նավթի գնի վերին շեմ են սահմանել, որպեսզի դժվարացնեն Ուկրաինայի դեմ ՌԴ-ի ռազմական գործողությունների ֆինանսավորումը եւ միեւնույն ժամանակ նավթի մատակարարումների դադարեցում եւ դրա համաշխարհային գների թռիչք թույլ չտան:

Ըստ Deutsche Welle-ի՝ գների վերին շեմի սահմանումից հետո ռուսական նավթի շուկան դարձել է «խիստ անթափանց»։ Պաշտոնական տվյալներով՝ ՌԴ-ն ստիպված է նավթը վաճառել մեկ բարելի դիմաց 47 դոլարով, սակայն դրա իրական գինը, փորձագետների գնահատումներով, պետք է լինի 70-75 դոլար մեկ բարելի դիմաց:

Տեղեկանք

Գների վերին շեմը նշանակում է, որ «Մեծ յոթնյակի» երկրները եւ Եվրամիությունը ռուսական նավթամթերքին առնչվող ապահովագրական եւ ֆինանսական ծառայություններ կտրամադրեն միայն այն դեպքում, եթե դրանք գնվել են առավելագույն սահմանված գնով կամ դրանից ցածր գնով:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Որ խուսափենք վատագույնից
հաջորդը
Պուտինի խոսքերն անհանգստացրել են ռազմական փորձագետներին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն