• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՄԱԳԱՏԷ-ն ձգտում է բարձրացնելու Իրանի հետ համագործակցության մակարդակը

aliq 19:07 | 07.07.2023
aliq 19:07 | 07.07.2023
IAEA office Vienna

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ կցանկանար Իրանի հետ համագործակցությունը տեսնել ավելի բարձր մակարդակի վրա։ Ճապոնիա կատարած իր այցի արդյունքների շուրջ լրագրողների հետ զրույցում ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հավելել է, որ ներկայում Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի ուղղությամբ ջանքերը կանգ են առել, այնպես որ այդ հարթությունում առանձնահատուկ ոչինչ տեղի չի ունենում: Ըստ Գրոսիի՝ Իրանի հետ համագործակցությունը շարունակվում է, բայց ոչ այն մակարդակով, որը ինքը կցանկանար տեսնել:

2023-ի մարտին Թեհրան կատարած այցի ընթացքում Գրոսին բանակցություններ էր վարել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ եւ գոհունակություն հայտնել մշակված համատեղ միջոցառումների առնչությամբ։ «Համատեղ հայտարարության մեջ համաձայնության եկանք որոշակի գործողությունների շուրջ, սակայն այդ համաձայնությունների իրագործումը չափազանց դանդաղ է առաջ շարժվում»,- ընդգծել է նա եւ հավելել, որ աշխարհի այդ մասում լարվածության աճ թույլ չտալու նպատակով ՄԱԳԱՏԷ-ն փորձում է արագացնել համաձայնությունների իրագործումը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախօրեին ԱՄՆ-ին հորդորել է չեղարկել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները եւ երկարաձգել Իրանի նավթի առեւտրին առնչվող բացառությունները։ Անտոնիո Գուտերեշը 2231-րդ բանաձեւի Իրանի կատարման վերաբերյալ իր 15-րդ զեկույցում հայտարարել էր, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը  դեռեւս լավագույն տարբերակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Միջազգային դատարանը վերահաստատել է Լաչինի միջանցքի վերաբերյալ իր որոշումը
հաջորդը
ՀՀ քաղաքացիները Վրաստան կմտնեն առանց մուտքի արտոնագրի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն