• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ֆրանսիան պատասխանատվություն է ստանձնում Հայաստանի նկատմամբ անվտանգային հարցերով․ դեսպան

aliq 11:26 | 04.04.2024
aliq 11:26 | 04.04.2024

Ֆրանսիան պատասխանատվություն է ստանձնում Հայաստանի նկատմամբ անվտանգային հարցերով։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

«Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, երբ Հայաստանը օգնության կարիք է ունեցել, Ռուսաստանը տեղում չի եղել, եւ Արեւմուտքը, որը մեկ բլոկ չէ, այլ իրենից ներկայացնում է բազմաթիվ նախաձեռնություններ, տարբեր կազմակերպություններ, տարբեր երկրներ, այսօր օգնության է հասնում, եւ դա դրական երեւույթ է»,-ասել է դիվանագետը։

Անդրադառնալով Մոսկվայից հնչող այն քննադատություններին, որ Արեւմուտքը եւ Ֆրանսիան անկայունություն են ստեղծում տարածաշրջանում՝ Դըկոտինյին նշել է, որ 2021 եւ 2022 թվականներին Հայաստանի տարածք ադրբեջանական բանկի ներխուժումից հետո դաշնակից Ռուսաստանը օգնության չի ցուցաբերել Երեւանին։

«2023-ին, երբ Ադրբեջանը ռազմական գործողություն սկսեց Լեռնային Ղարաբաղում, Ռուսաստանը, որը հրադադարի երաշխավորն էր 2020-ից սկսած, եւ ուներ խաղաղապահ զորքեր տեղում, չմիջամտեց: Այսպիսով, եթե ինչ-որ մեկը չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը վերջին տարիներին, ապա դա Ռուսաստանն է»,-ասել է ֆրանսիացի դիվանագետը։

Նրա խոսքերով այժմ Ֆրանսիան պատրաստակամ է աջակցել Հայաստանին պաշտպանական ոլորտում եւ ստանձնել երկրի անվտանգության հետ կապված հարցերի պատասխանատվությունը։

«Ֆրանսիան պաշտպանության ոլորտում աջակցում է Հայաստանին, որպեսզի երկիրը կարողանա պաշտպանել իր ժողովրդին, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ինչ վերաբերում է անվտանգային հարցերին, Ֆրանսիան պատասխանատվություն է ստանձնում Հայաստանի նկատմամբ։ Վերջին ամիսներին պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ համագործակցություն ենք սկսել, որը զարգանում է»,-ասել է դիվանագետը։

 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Չշարունակվեց, դրա համար չճանաչեցին
հաջորդը
Հետպատերազմյանից տեղափոխվել ենք նախապատերազմյան ժամանակաշրջան․ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Հայաստանը կարող է դասեր քաղել Վրաստանի քաղաքական փորձից․...

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Համայնքային անկուսակցական զրույց Մասիսում

  • 3

    Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

  • 4

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 5

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն