• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վրաստան մուտքի մերժումը, որը կոչվում է արտաքսում, քաղաքական է․ Արսեն Խառատյան

aliq 15:13 | 17.09.2024
aliq 15:13 | 17.09.2024
Արսեն Խառատյան

«Ալիք Մեդիա»-ի հիմնադիր Արսեն Խառատյանին սեպտեմբերի 17-ի լուսադեմից, առանց բացատրության, ավելի քան 4 ժամ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում պահելուց հետո հետ են ուղարկել Եվրոպա։

«Սեպտեմբերի 18-ին Թբիլիսիից հետադարձ տոմս ունեի դեպի Երեւան, սակայն ինձ ասացին, որ վրացական օրենսդրությամբ` եթե մարդու մուտքը մերժեն, պետք է հետ ուղարկեն մեկնման երկիր: Սրանք բոլորը տեխնիկական հարցեր են, ամենամեծ խնդիրն այստեղ այն է, որ ինձ ոչ ոք չի բացատրել, թե ինչու են ինձ արգելել մուտք գործել Վրաստան, որտեղ ես ապրել եմ ավելի քան 5 տարի, ստեղծել եմ լրատվամիջոց, մասնակցել տարբեր կազմակերպությունների համահիմնադրմանը, օգնել Հայաստան-Վրաստան կամուրջներ կառուցելու հարցում եւ այլն», — գրել է Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում։

«Ալիք Մեդիա»-ի հիմնադիրը Վրաստան էր ժամանում Լյուքսեմբուրգից։

Վրացական «Հանուն ժողովրդի» կուսակցության առաջնորդ, քաղաքական գործիչ Աննա Դոլիձեն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ օդանավակայանում գտնվելու ժամանակ Խառատյանին թույլ չեն տվել օգտվել հեռախոսային կապից։

Ավելի ուշ հրապարակած տեսանյությում էլ Դոլիձեն նշել է, որ Խառատյանը արտաքսվել է Վրաստանից։

«Առայժմ կասկած չունեմ, որ այս մուտքի մերժումը, որը կոչվում է արտաքսում, քաղաքական է, ինչը, ի վերջո, նշանակում է, որ Վրաստանի ներկայիս իշխանությունները կամ վախենում են ինձ նման մարդկանցից, կամ ունեն հովանավորներ Մոսկվայից կամ Բաքվից, որոնք նրանց ասում են` ընտրություններից առաջ «մաքրել տարածքը»: Խորհրդարանական ընտրություններից վեց շաբաթ առաջ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կարծես թե չի մտածում նոր ընկերներ ձեռք բերելու մասին, այլ նման գործողություններով նոր թշնամիներ է ձեռք բերում», — գրել է Արսեն Խառատյանը։

Նման իրադրություն ստեղծվել էր նաեւ նախորդ շաբաթ, երբ առանց պատճառները նշելու Արսեն Խառատյանին Թբիլիսիի օդանավակայանում Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանությունից հայտնել էին, որ արգելվում է նրա մուտքը Վրաստան։ Սակայն երկու ժամ անց արգելքը հանվել էր, եւ նրա մուտքը թույլատրվել էր։

«Երկու ժամ անց ոստիկանը մտավ սենյակ եւ ասաց, որ կարող եմ մտնել Վրաստան։ Ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչումն է խնդիրը, քանի որ այդ կալանավորման համար որեւէ բացատրություն չկա, բացառությամբ մի ընդհանրական թղթի, որտեղ ասվում էր․ «Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքեր»,- այդ ժամանակ իր ֆեյսբուքյան էջում գրել էր Խառատյանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իսրայելը ավելի մոտ է Լիաբանանում ռազմական գործողություններ սկսելուն․ Jerusalem Post
հաջորդը
Հայ-ադրբեջանական խաղաղությունը կնպաստի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը․ Քալըն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն