• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կոբախիձեն ՄԱԿ-ի ամբիոնից դիմել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակիչներին

aliq 19:24 | 26.09.2024
aliq 19:24 | 26.09.2024
Իրակլի Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում իր ելույթում, դիմելով Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետությունների բնակիչներին, խոսել է տարածաշրջանային խաղաղության, Վրաստանի արժանապատվության վերականգնման եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը աջակցելու մասին:

AliQ Media Georgia-ն նկատում է, որ այս անգամ Գլխավոր վեհաժողովի բարձր ամբիոնից Վրաստանի վարչապետը չի հիշատակել Վրաստանին «պատերազմի մեջ ներքաշելու» փորձերը եւ «Գլոբալ պատերազմի կուսակցության» մասին դավադրության տեսությունները։

Դիմելով Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում եւ Հարավային Օսիայի բնակիչներին՝ Կոբախիձեն ասել է․ «Օգտվելով առիթից՝ ես կցանկանայի դիմել օկուպացիոն գծի այն կողմում գտնվող մեր բնակիչներին՝ Աբխազիայում եւ Ցխինվալիի շրջանում։ Մեր բոլոր քայլերն ուղղված են մեր ժողովրդին օգնելուն, որպեսզի մի օր մենք եւ մեր երեխաները միասին ապրենք երջանիկ, միասնական եւ զարգացած Վրաստանում։ Օկուպացիոն գծի այս կողմում  մենք ձեզ միշտ գրկաբաց կընդունենք։ Մենք պետք է վերականգնենք մեր երկրի բոլոր կոտրված կամուրջները»։

Ո՛չ Վրաստանի, ոշչ էլ Ուկրաինայի օկուպացիայի համատեքստի մասին խոսելիս վարչապետը չի հիշատակել Ռուսաստանի Դաշնությանը։

Կոբախիձեն իր խոսքում նաեւ ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող խաղաղության գործընթացը եւ նշել, որ Թբիլիսին միշտ պատրաստ է եղել եւ այսօր էլ պատրաստ է ապահովել տարածաշրջանային համագործակցության ձեւաչափ, որը կնպաստի երկրների միջեւ գործակցությանն ու վստահությանը` հետեւում թողնելով տարաձայնությունները:

Անդրադառնալով ուկրաինական հակամարտությանը՝ Վրաստանի վարչապետը նշել է․ «Ուկրաինայում շարունակվող պատերազմը ստեղծել է անորոշություն եւ աննախադեպ չափերի հումանիտար ճգնաժամ։ Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել․ Վրաստանի աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում մնում է ամուր եւ անսասան»։

Կոբախիձեն նաեւ հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը լավատես է, եւ կարծում է, որ «Եվրամիության լիիրավ անդամ դառնալու Վրաստանի ցանկությունը կիրականանա մինչեւ 2030 թվականը»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Միջուկային դոկտրինի փոփոխությունները «ազդանշան» են Արեւմուտքի համար․ Պեսկով
հաջորդը
ՄԱԿ-ի ամբիոնն ու Փաշինյանի խոհափիլիսոփայական ելույթը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն