• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Եմենի տարածքին

aliq 11:24 | 30.09.2024
aliq 11:24 | 30.09.2024
Իսրայելական ավիահարվածները Եմենին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ օդային հարվածներ է հասցրել Եմենի «Անսար Ալլահ» շարժման (առավել հայտնի որպես հութիներ) հենակետերին՝ երկրի Հոդեյդա քաղաքի եւ Ռաս Իսա նավահանգստի մոտակայքում։ Գործողությանը, ըստ Իսրայելի պաշտպանության բանակի, ներգրավվել են տասնյակ իսրայելական ինքնաթիռներ, այդ թվում՝ կործանիչներ: 

«Տարվա ընթացքում հութիները գործել են Իրանի ղեկավարությամբ ու ֆինանսավորմամբ, ինչպես նաեւ Իրաքի զինված խմբավորումների հետ համագործակցելով՝ նպատակ են ունեցել հարձակվելու Իսրայել պետության վրա, խաթարել տարածաշրջանային կայունությունն ու խոչընդոտել նավարկության գլոբալ ազատությունը»,- ասված է Իսրայելի բանակի հայտարարության մեջ։

Հարվածները հասցվել են ի պատասխան Իսրայելի տարածքի վրա «Անսար Ալլահի» վերջին հարձակումների, որոնք իրականացվել էին բալիստիկ հրթիռներով:

Հարձակման են ենթարկվել էլեկտրակայանները եւ նավահանգիստը, որով հութիները Իրանից մատակարարված զինամթերք ու նավթ են տեղափոխում տարածաշրջան:  Al Jazeera հեռուստաալիքի հաղորդմամբ՝ հարձակումների հետեւանքով հրդեհվել է նավահանգստի տերմինալի նավթի ցիստեռններից մեկը։ 

«Անսար Ալլահի» բարձրագույն քաղաքական խորհուրդը կիրակի  հայտարարել է, որ Իսրայելի հարվածների պատճառով չի դադարեցնի իր «աջակցությունը պաղեստինյան ժողովրդին»։

«Իսրայելի ագրեսիան միայն կավելացնի Եմենի ժողովրդի վճռականությունը իր դիրքորոշուման մեջ հաստատուն մնալու հարցում»,- ասվում է գործադիր մարմնի հայտարարության մեջ:

Եմենի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իսրայելական հարձակման հետեւանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ շուրջ 30-ը:

Շաբաթ օրը «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել էր, որ հրթիռային հարձակման է ենթարկել Իսրայելի Բեն Գուրիոնի միջազգային օդանավակայանը, երբ վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ-ից ժամանել էր այնտեղ: Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ հակաօդային պաշտպանությունը կարողացել է խոցել Եմենից արձակված հրթիռը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ավստրիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել են աջ պոպուլիստները
հաջորդը
Հաշեմ Սաֆի ալ-Դինը ընտրվել է «Հըզբոլլահի» նոր առաջնորդ․ ԶԼՄ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 4

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 5

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն