• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

«Նռան գույնը». ներապրումի հրավեր

Անուշ Առաքելյան 13:00 | 11.11.2021
Անուշ Առաքելյան 13:00 | 11.11.2021
Carla Badillo Coronado

Երբ շուրջ տասը տարի առաջ էկվադորցի բանաստեղծ Կարլա Բադիլիո Կորոնադոն գրեց «Նռան գույնը» բանաստեղծությունների ժողովածուն եւ 2015 թվականին տպագրեց Իսպանիայում, չէր էլ պատկերացնի, թե գործն ինչ ուղիներ է բացելու իր առջեւ: Մեկ տարի անց «Երիտասարդ ստեղծագործողներ» անվանակարգում «Նռան գույնն» արժանացավ «LOEWE» հիմնադրամի Պոեզիայի միջազգային մրցանակին:

Իսպանալեզու արձակի եւ չափածոյի թարգմանիչ Ալիս Տեր-Ղեւոնդյանն ասում է, որ երբ 2016-ին համացանցում տեսավ այս նորությունը, անմիջապես փնտրեց, բայց ոչ մի տեղեկություն չգտավ, միայն շապիկի մի նկար ու մի քանի խոսք մրցանակի մասին: Հետո, աշխատելով երիտասարդ իսպանալեզու պոետների հետ, Տեր-Ղեւոնդյանը հանդիպեց նաեւ Կարլային։ «Նռան գույնը» հետաքրքրեց թարգմանչին:

Alis Ter-Ghevondyan«Նա ինձ ուղարկեց իր գիրքը, եկավ հասավ պատերազմի օրերին: Կարծում էի՝ ունակ չեմ լինի որեւէ բան կարդալու: Հետո, երբ կարդացի, հասկացա, որ շատ հետաքրքիր մի բան է, որովհետեւ փարաջանովյան այդ առեղծվածային պատկերաշարը վերածել է բանաստեղծական շարքի՝ սեփական տպավորություններով, ապրումներով, նաեւ իր մանկության հիշողություններով, փիլիսոփայական մոտեցումներով»,- պատմում է Ալիս Տեր-Ղեւոնդյանը:

Ամեն ինչ սկսվել է «Նռան գույնը» ֆիլմը դիտելուց հետո: Սերգեյ Փարաջանովի պատկերային մտածողությունը, խորհրդավոր աշխարհազգացողությունն այնքան էին տպավորել երիտասարդ բանաստեղծին, որ ասում է՝ տողերն ինքնաբերաբար էին հոսում: «Գիրքն Իսպանիայում լավ ընդունեցին: Ինձ ասում էին՝ մի քառատող կարդաս, կբավականացնի ողջ օրվա համար, այսինքն՝ պատկերները դաջվում են: Ինձ համար սա լավագույն գնահատականն էր, այն, որ մի քանի տողով կարող ես մարդու մեջ ապրումներ առաջացնել»,- ասում է Կարլա Բադիլյո Կորոնադոն:

«Նռան գույնը» թարգմանելուց եւ հրատարակության պատրաստելուց հետո Ալիս Տեր-Ղեւոնդյանը եւ գրքի համախմբագիր, բանաստեղծ Տիգրան Պասկեւիչյանը էկվադորցի բանաստեղծին հրավիրել են Հայաստան։ Կարլան Փարաջանովի թանգարանում երեւանյան հանդիսատեսի հետ հանդիպումից առաջ նաեւ գյումրեցիներին էր ներկայացրել գիրքը: «Թարգմանությունն ինձ համար մեծ նվեր էր, անակնկալ, ինքս էլ եմ մտածել իսպաներեն-հայերեն երկլեզու հրատարակության մասին, եւ հանկարծ հայտնում են, որ մարդիկ արդեն հայերեն կարող են ընթերցել իմ բանաստեղծությունները»:

Carla Badillo Coronado
Գրական գործունեությունից բացի՝ Կարլայի հետաքրքրությունների շրջանակում են հնչյունային հետազոտությունները, կինոյի եւ պոեզիայի փոխառնչությունները:

Գիրքը լույս է ընծայել «Լորենի» հրատարակչատունը: Կազմի համար օգտագործվել են «Նռան գույնը» ֆիլմի համար  Փարաջանովի արած «Մուսա» եւ «Արքայադուստր Աննա» էսքիզների լուսանկարները, որոնք տրամադրել է Փարաջանովի թանգարանը: Գրքի մյուս համախմբագիրն ու հրատարակիչը Գայանե Վարդազարյանն է։

Անուշ Առաքելյան

Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
5 միլիոն օրինական ներգաղթյալ
հաջորդը
ՀԷԿ-ի կառուցումը թույլ չտալու վեց պատճառ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Հայաստանը կարող է դասեր քաղել Վրաստանի քաղաքական փորձից․...

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 3

    Համայնքային անկուսակցական զրույց Մասիսում

  • 4

    Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

  • 5

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն