Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Իսմայիլ Ախունդովը հայտարարել է, որ Հայաստանը Բաքվին է փոխանցել առաջին ղարաբաղյան պատերազմի ընթացքում անհետ կորած 100 ադրբեջանցիների մասունքները:
Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի` նրանցից 60-ի մասունքներն արդեն իսկ նույնականացվել են։