• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Փողը ծառից կախված է

Անուշ Առաքելյան 13:30 | 11.11.2022
Անուշ Առաքելյան 13:30 | 11.11.2022
Meghri
լուս. Արթուր Մանուչարյանի

«Անշեղորեն կենսագործենք համագումարի որոշումները». Մեղրիի գինու գործարանի պատերին դեռ թարմ են խորհրդային տարիների գաղափարախոսության հետքերը, լավ պահպանված են նաեւ խորհրդային աշխատավորին պատկերող կտավները:

Meghri wineԳինու գործարանը 1952 թվականին է շահագործվել, երբ Մեղրիում զարկ են տվել խաղողագործությանը։ Գործարանի վերջին տնօրեն Դավիթ Ալեքսանյանը հիշում է այն տարիները, երբ 300 տոննա խաղող էին մթերում, երբ 40 աշխատակից ունեին, եւ գինիներն արտահանվում էին Վոլգոգրադ ու Մոսկվա:

Meghri wine«Մեր երկու գինիները` «Մեղրաձոր»-ն ու «Մեղրի»-ն, մեդալակիր են, մեկը՝ Տոկիոյում, մյուսը Փարիզում ենք ստացել: Ունեցել ենք նաեւ խաղողի նեկտարից՝ ծաղկափոշուց արտադրված հոյակապ գինի: 1995 թվականին, երբ սեփականաշնորհվեց գործարանը, եւ խաղողի գները թանկացան, խաղողը փոխարինեցինք նռով: Երկու անգամ Ռուսաստան ենք արտահանել նռան գինի, հետո մեծ ծավալի ՝ 60000 լիտր գինու պատվեր ստացանք, չտարան, ես էլ սնանկացա, գործարանն էլ»:

Alexanyan MeghriՆախկին տնօրենը բացառում է, որ այսօրվա հարկային դաշտում գործարանը կկարողանա վերագործարկվել. արտադրական պրոցեսները հնացած են, էկոլոգիապես մաքուր արտադրանք ստանալ հնարավոր չէ, սարքավորումները եւս հին են: Բացի այդ՝ Մեղրիում այսօր խաղողագործությամբ զբաղվողներն են քիչ, «180 հա խաղողի այգիներից մնացել է ընդամենը մեկ, մեկուկես հեկտար, մնացածը Շվանիձորում կամ կողքի գյուղերում են: Ճանապարհածախսը մեծ է, արտադրանքը պետք է մոտ լինի սպառման շուկային: Ամեն ինչ մեռավ, գուցե տնօրենից է կախված, չգիտեմ, բայց ավելի շատ քաղաքականության հետեւանք էր,- ասում է Ալեքսանյանը,- մեծ ներդրումներ են պետք, բաժնետերերից ոչ մեկն ի վիճակի չէ, պետությունը այդպիսի բան չի անի, գործարանն էլ կմնա որպես թանգարանային նմուշ, դուք էլ կգաք ու հոդված կգրեք գործարանի երբեմնի հռչակի մասին»:

MeghriԳործարանի ամենահին՝ 1951 թվականին կառուցված շինությունում բաժնետերերից մեկը՝ Իշխան Ասլանյանը, 2014 թվականից սկսել է չոր մրգերի արտադրությամբ զբաղվել: Ներկայանում են «Մեղրինե» ապրանքանիշով։

«Մեղրինե»-ն արտադրում է տարեկան 4-6 տոննա արքայանարնջի եւ մինչեւ 2 տոննա թզի չիր: Բացի սեփական արտադրանքից՝ չիր են մթերում նաեւ այլ արտադրողներից, արտահանում են հիմնականում ռուսական եւ ուկրաինական շուկա:

MeghrineԱրեւային չորանոցներից անցնում են էլեկտրական չորանոցների, երբ եղանակային պայմանները վատանում են։ Չիրն արդեն երկու տարի է՝ արտահանում են եվրոպական շուկա: Մեղրահամ մրգից գոհ էին նաեւ Շվեյցարիայում, երկու տարի «Մեղրինեն» արտահանվում էր ԱՄՆ։ Ամերիկյան շուկայում արքայանարնջի չրերը վաճառվում էին տեղականից երեք անգամ թանկ գնով։ «Համավարակով պայմանավորված՝ բեռնափոխադրումը թանկացավ, էլ չկարողացանք հարմարվել գներին»,- ասում է Իշխան Ասլանյանը:

Ishkhan Aslanyan«Ծավալներն այնքան մեծ չեն, որ կարողանամ մատակարարել հայկական սուպերմարկետներին. եթե հասնեն 4-5 տոննայի, արդեն հնարավոր կլինի ապրանքն իրացնել ներքին շուկայում։ Երբ երկրում լինի կայունություն եւ հավատ վաղվա օրվա հանդեպ, ես կանեմ այս ներդրումների հնգապատիկը: Ռիսկով կմտնեմ վարկերի տակ, այսօր լավ գյուղատնտտեսական վարկեր են առաջարկում, բայց կաշկանդված ես քայլերն անում»։

Այս տարի իր արտադրանքը ամենամեծ շուկա՝ Ուկրաինա չի կարողացել արտահանել նաեւ Մեղրու պահածոների գործարանը, որը հիմնականում ընկույզի ու թզի, տեսականի ապահովելու համար էլ սերկեւիլի, հոնի, վարդի մուրաբաներ է արտադրում։ Մեղրու հատուկենտ պահպանված գործարանների՛ց է պահածոների գործարանը: Տնօրենն ասում է՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո արտահանման ծավալները կտրուկ նվազել են, խնդիրն առաջացել է դեռեւս 2014 թվականից: Հիմա աշխատում են ամերիկյան շուկայի հետ, բանակցում են Դանիայի հետ:

Meghri conserveԳործարանը 1931 թվականին է հիմնադրվել, ժամանակի իշխանությունները, հաշվի առնելով տարածաշրջանի հեռավորությունն ու անուշահամ մրգերը, որոշում են կայացրել հիմնել պահածոների գործարան։ Այն մեծ թափ է ստացել 80-ականներին, եւ Կառավարությունը որոշել է ընդլայնել գործարանի տարածքը։

Meghri conserve«Թեժ ժամանակ գործարանը չէր կարողանում վերամշակել բերքն, ու ստիպված տեղափոխում էինք հանրապետության այլ գործարաններ: Նախագծային աշխատանքներն արդեն արված էին, տարածքը հարթեցվել էր, 88-ի երկրաշարժի պատճառով շինաշխատանքերը դադարեցին»,- ասում է գործարանի տնօրեն Գրիշա Գրիգորյանը։

Grisha Grigoryan2011 թվականին Հայաստանի գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի համաֆինանսավորմամբ գործարանը մասնակի նորոգվում է, բերվում է միջազգային ստանդարտների եւ ստանում ISO սերտիֆիկատ։

«Մթերքը գնում ենք Մեղրու տարածաշրջանից։ Մթերում ենք այն գներով, ինչ գներով իրենք շուկայում վաճառում են։ Գործարանն ունի 20 աշխատակից, սեզոնի ընթացքում ներգրավում ենք աշխատողների Մեղրու տարածաշրջանից». ասում է տնօրենը։ Շուկայում կարողանում են գոյատեւել միայն որակի հաշվին, գործարանը մասնագիտացված է մուրաբաների արտադրության մեջ, բայց տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար որոշել են վերանայել գործունեությունը՝ շեշտը դնելով չրարտադրության վրա:

Չրերի բազմազանությամբ Հայաստանի ոչ մի քաղաք Մեղրիի հետ չի կարող մրցել։ Եթե այս շրջանում այցելեք Մեղրի, ամենուր կտեսնեք մրգային «վարագույրներ»։ Սեզոնին չրի գործն այնքան առատ է լինում, որ Հայաստանի տարբեր քաղաքներից, հատկապես Գյումրիից, Վանաձորից, Արմավիրից Մեղրի են գնում արտագնա աշխատանքի։ Իսկ մեղրեցիները վաղուց արդեն արտագնա աշխատանքի չեն մեկնում, դրա կարիքը պարզապես չկա: Այստեղ բոլորը չրարտադրությամբ են զբաղված։

«Ինքս չրի արտադրությամբ իմ երկու ուսանող զավակների վարձավճարներն եմ տալիս»,- ասում է գեղագիտության ազգային կենտրոնի մանկավարժ Մարգարիտա Պետրոսյանը։

Այսօր շատերն են սկսել ընդարձակել արքայանարնջի այգիները: Այս պտուղը հատուկ խնամք չի պահանջում եւ հրաշալի բերք է տալիս: Ինչպես ասում են, փողը ծառից կախված է: Չրագործությունը մի քանի մասնագիտացում ունի․արքայանարինջը հավաքողներ, կճպողներ, կապողներ, կախողներ, փափկացնողներ։ Կճպում են 1 կիլոգրամը 25 դրամով, կապողները 1 կիլոգրամը 15 դրամով են աշխատում։ «Օր է եղել, որ իմ բերքը վերջացրել եմ, հարեւանի արքայանարինջն եմ կապել, օրվա վերջում վաստակել եմ 20000 դրամ»,- ասում է մեղրեցի կանանցից մեկը։

Չրագործությամբ հավասարաչափ զբաղվում են ե՛ւ կանայք, ե՛ւ տղամարդիկ: Մեղրիում միրգն ու չիրը դրամական միավոր են։ Այստեղ գրեթե ամեն օր կենցաղային մեծ ու փոքր ապրանքները փոխանակվում են չրով։

Անուշ Առաքելյան

Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Քննարկվել է Երեւան-Թել Ավիվ չվերթերի խոչընդոտների վերացմանը հարցը
հաջորդը
Վիրավորված շարքային Խաչատրյանին վիրահատել են. ՊՆ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն