• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թշնամանքի էջը շրջելու եւ հաշտեցման ջանքերը շարունակելու կոչ

aliq 15:51 | 11.11.2022
aliq 15:51 | 11.11.2022
Peter Stano

ԵՄ դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 44-օրյա պատերազմի ավարտի երկրորդ տարվա կապակցությամբ: ԵՄ-ն վերհիշում է վերջին 30 տարիների ընթացքում հակամարտության բոլոր հայ եւ ադրբեջանցի զոհերին։

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությունների ձեռնարկած բազմաթիվ քայլերը՝ ուղղված  տարաձայնությունների հարթեցմանը:

«Այս առիթով ԵՄ-ն հիշում է վերջին 30 տարիների ընթացքում հակամարտության բոլոր հայ եւ ադրբեջանցի զոհերին։ Լիովին գիտակցելով այս դժվարին ժառանգությունը՝ ԵՄ-ն երկու կողմերին էլ կոչ է անում շրջելու թշնամանքի էջը եւ շարունակելու հաշտեցման ջանքերը՝ կանխելու մարդկային կյանքի հետագա անհարկի կորուստները եւ վնասները»,- նշված է հայտարարությունում։

Մեղմել հռետորաբանությունը եւ չսրել լարվածությունը

Դիվանագետը շեշտել է, որ թեեւ բանակցությունները բարդ են, սակայն կարեւոր է համաձայնեցնել հետագա քայլերը: Եվրոպական միությունը նաեւ ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության ձեռնարկած բազմաթիվ քայլերը՝ իրենց տարաձայնությունները հաղթահարելու եւ տարածաշրջանում երկարատեւ եւ կայուն խաղաղության հասնելու համար։

«ԵՄ-ն բարձր է գնահատում կողմերի կայուն ներգրավվածությունը տարբեր մակարդակներում եւ տարբեր ձեւաչափերով ընթացող բանակցություններում: Թեեւ այս բանակցություններն ակնհայտորեն բարդ են եւ ժամանակ կպահանջեն, կարեւոր է չկորցնել թափը, համաձայնեցնել առաջ ընթանալու կոնկրետ քայլերը եւ ապահովել անվտանգ, ապահով եւ բարեկեցիկ միջավայր՝ ի շահ տարածաշրջանի ողջ բնակչության»,- գրել է Պիտեր Ստանոն:

Հայտարարությունում նաեւ կողմերին կոչ է արվում մեղմելու հռետորաբանությունը եւ չսրելու լարվածությունը:

ԵՄ-ն կշարունակի իր ակտիվ ներգրավվածությունը

«Դեռեւս փխրուն միջավայրում, վերջին 30 տարիների վերքերը դեռ չբուժված, ԵՄ-ն կրկնում է իր կոչը կողմերին՝ մեղմելու իրենց հռետորաբանությունը եւ խուսափելու լարվածության ցանկացած անհարկի սրումից, ներառյալ զերծ մնալով միմյանց հասցեին սպառնալիքներից կամ մեղադրանքներից, ինչպես նաեւ ռազմական սադրանքներից եւ գործողություններից»,- գրված է ԵՄ հայտարարությունում:

Դիվանագետը շեշտել է, որ ԵՄ-ն կշարունակի իր ակտիվ մասնակցությունը խնդիրների կարգավորման գործընթացում:

«ԵՄ-ն կշարունակի իր ակտիվ ներգրավվածությունը՝ արձագանքելով երկու կողմերի ցանկությանը եւ նրանց աջակցելով չլուծված բոլոր հարցերի համապարփակ եւ արդար կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքում, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ  Շառլ Միշելի, բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի անձնական ջանքերի, ինչպես նաեւ ԵՄ այլ մեխանիզմների միջոցով»,- նշվում է հայտարարությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գրավյալ տարածքներում տրված փաստաթղթերի օրինականությունը չեն ճանաչի
հաջորդը
Թեհրանում Ադրբեջանի դեսպանին կանչել են Իրանի ԱԳՆ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն