Նոյեմբերի 11-ին` ժամը 12։00-ին, հայագիտության եւ գիտության այլ բնագավառների երախտավորների կիսանդրիների շարքում Երեւանի պետական համալսարանի նախասրահում հանդիսավոր արարողությամբ տեղադրվելու է մեծանուն հայագետ եւ աստվածաբան Երվանդ Տեր-Մինասյանի կիսանդրին։
Ադ առիթով Ilur.am կայքը տեղադրել է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հոդվածը, որը 1980 թվականին տպագրվել է «Էջմիածին» ամսագրում։
ՀԱՅ-ԱՍՈՐԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՀԵՏԱԶՈՏՈՂԸ
(Երվանդ Տեր-Մինասյանի (1879–1974) ծննդյան 100-ամյակի առթիվ)
Երբ սրանից մի տասը տարի առաջ Երվանդ Տեր-Մինասյանին հայտնեցի, որ պատրաստվում եմ զբաղվել հայ-ասորական հարաբերությունների ուսումնասիրությամբ, նա ասաց. «Ինչ որ պետք էր, ես արդեն արել եմ, այլեւս անելու բան չկա»։ Ականավոր գիտնականի այս անմիջական խոսքերի մեջ ծերունական հպարտությունից ավելի ես հակված եմ նկատելու սեփական վաստակի առողջ գիտակցության փաստը։ Իսկապես, Երվանդ Տեր-Մինասյանը այնպիսի խոշոր ավանդ է ներդրել հայ-ասորական կապերի ուսումնասիրման գործում, որ նրան կարելի է համարել գիտության այդ բնագավառի հիմնադիրը եւ առայժմ չգերազանցված հետազոտողը։
շարունակությունը սկզբնաղբյուր կայքում