• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Ձերբակալել են բնապահպան Արշակ Մակիչյանի հորն ու եղբորը

aliq 12:55 | 02.02.2023
aliq 12:55 | 02.02.2023
Fridays for future

Մոսկվայում նախօրեին ձերբակալել են էկոակտիվիստ, Fridays for future շարժման անդամ Արշակ Մակիչյանի հորն ու եղբորը։ Ըստ Մակիչյանի՝ դա տեղի է ունեցել իրեն, հորն ու եղբորը ՌԴ քաղաքացիությունից զրկելու գործի առնչությամբ վերաքննիչ դատարանում տեղի ունեցած դատական նիստից հետո։

«Դատարանից դուրս գալուց հետո ձերբակալել են հորս,  հետո քաղաքում գտել են եղբորս եւ նույնպես ձերբակալել են։ Եվ կրկին անհայտ է, թե ինչ է լինելու հետո։ Ասել են, որ ձերբակալում են, որովհետեւ կեղծ փաստաթղթեր ունի, սակայն դա անհեթեթություն է»,- DW-ի հետ զրույցում ասել է ակտիվիստը։ Հիշեցնենք, որ ակտիվիստը Գերմանիայում է։ Նա համոզված է, որ տեղի ունեցածը նախապես պլանավորված գործողություն է եղել, քանի որ ոստիկանությունը միանգամից չի կարողացել հասկանալ, որ եղբոր փաստաթղթերը անվավեր են ճանաչված։

«Եթե անկեղծ, ես չէի սպասում, որ նրանք կձերբակալեն։ Նույնիսկ ռուսական պետության համար է սա հերթական անկումը, քանի որ ո՛չ հայրս, ո՛չ եղբայրս չեն մասնակցել Ռուսաստանի քաղաքական կյանքին, երբեք իրենց դիրքորոշումը չեն հայտնել։ Նրանք պարզապես ապրել են իրենց կյանքով, եւ հիմա այդ ամենից նրանց զրկում են, քանի որ իմ ազգականներն են։ Նման դեպքեր էլի են եղել։ Դա այդպիսի պրակտիկա է՝ փորձել ճնշել ակտիվիստին ազգականների միջոցով»,- ասել է Արշակ Մակիչյանը։

Արշակ Մակիչյանն անցյալ տարվա հոկտեմբերին զրկվել էր ՌԴ քաղաքացիությունից։ Քաղաքացիությունից զրկվել են նաեւ նրա հայրն ու երկու եղբայրները։ Մակիչյանը նշել է, որ ո՛չ ինքը, ո՛չ եղբայրները այլ քաղաքացիություն չունեն։ Հայրը ժամանակին Հայաստանի քաղաքացիություն է ունեցել, սակայն հրաժարվել է, երբ ստացել է ՌԴ քաղաքացիություն։

Հիշեցնենք, որ իրենց ամուսնության օրը՝ 2022 թվականի փետրվարի 24-ին, Արշակ Մակիչյանն ու նրա հարսնացուն՝ քաղաքական ակտիվիստ Պոլինա Օլեյնիկովան, բացահայտ հանդես են եկել ընդդեմ ռուս-ուկրաինական պատերազմի։ Արշակ Մակիչյանը Գերմանիա՝ Բեռլին է տեղափոխվել անցյալ տարվա մարտին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պուտինի խոսքերն անհանգստացրել են ռազմական փորձագետներին
հաջորդը
Մոսկվան չեղարկում է ԱՊՀ զինծառայողների կենսաթոշակային ապահովումը

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Աջակցում են՝ հասնելու համար համապարփակ եւ արդար խաղաղության

    16:42 | 24.03.2023
  • Հանուն ժողովրդավարության անցկացվելիք գագաթնաժողովին Հունգարիան չի հրավիրվել

    15:39 | 24.03.2023
  • ԱՄՆ 69 կոնգրեսականներ կոչ են արել դադարեցնելու ռազմական...

    14:53 | 24.03.2023
  • Ռուսաստան տարված ուկրաինացի երեխաների հարցով կոնֆերանս կանցկացվի

    13:04 | 24.03.2023
  • Իրանցի գեներալն այցելել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ...

    12:00 | 24.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Գերագույն գլխավորն այսպիսին չի լինում

  • 3

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 4

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 5

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728  
« Հնվ   Մրտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա