Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Հայաստանի եւ ԼեռնայինՂարաբաղի ազգային ժողովների միջխորհրդարանական հանձնաժողովը պետք է լուծարվի։Նա այդ մասին հայտարարել է պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղարԱրծվիկ Մինասյանի այն հարցին, թե արդյո՞ք մտադիր է Հայաստանի եւ Արցախի ազգայինժողովների հանձնաժողովի նիստ գումարել։
«Կարծում եմ, որ այդ ձեւաչափը պետք է լուծարել, քանի որ երկրորդ կողմը այլեւս իրավազորչէ եւ չի ներկայացնում այն, ինչ ժամանակին ներկայացնում էր։ Կարծում եմ, որ պետք է շատլրջորեն քննարկենք այդ ձեւաչափը չեղարկելու հարցը, որովհետեւ Լեռնային Ղարաբաղիպաշտոնյա այլեւս գոյություն չունի եւ նման կարգավիճակ Հայաստանի Հանրապետությունումորեւիցե մեկն այլեւս չունի», — ասել է Սիմոնյանը։
ՀՀ ԱԺ նախագահը նաեւ հավելել է, որ հավանական նիստի պարագայում չգիտի, թե ում հետպետք է հարցեր քննարկել։