• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Լուիս Բոնոն՝ Կովկասում բանակցությունների գծով Բլինքենի նոր խորհրդական

aliq 16:35 | 02.02.2023
aliq 16:35 | 02.02.2023
ԱՄՆ Պետդեպարտամենտ

Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կադրային դիվանագետ Լուիս Բոնոյին նշանակել է Կովկասում բանակցությունների հարցով նոր ավագ խորհրդական։ «ԱՄՆ-ը հանձնառու է Հայաստանին եւ Ադրբեջանին օգնություն ցուցաբերել համապարփակ խաղաղ համաձայնության հասնելու հարցում, որը ներառում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորումը։ Պարոն Բոնոն երկկողմ հիմունքներով համագործակցելու է համախոհ գործընկերների, ներառյալ ԵՄ-ի, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին է ԵԱՀԿ-ն, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ երկխոսությանը նպաստելու նպատակով»,- պարզաբանել է Բլինքենը։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը նշել է, որ Լուիս Բոնոն նաեւ ներկայացնում է Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում»,- նշել է Պատելը, հավելել՝ այդ հարցը մշտական առաջնահերթություն է Բայդենի վարչակազմի համար»,-ընդգծել է պետքարտուղարության խոսնակի տեղակալը: Վեդանտ Պատելը նշել է նաեւ, որ Բոնոն ունի բարդ խնդիրների հետ աշխատելու զգալի փորձ եւ նոր պաշտոնը ստանձնելու հարցում վայելում է Բլինքենի անձնական վստահությունը:

Նախկինում Բոնոն եղել է ՄԱԳԱՏԷ-ում եւ ՄԱԿ-ի կազմակերպություններում ԱՄՆ ներկայացուցչի պաշտոնակատար Վիեննայում։ Զբաղեցրել է նաեւ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի խորհրդականի եւ պետքարտուղարի տնտեսական ու գործարար հարցերով տեղակալի պաշտոնը:

Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Ֆիլիպ Ռիքերը: Նրա հրաժարականի մասին Պետդեպարտամենտը հայտնել էր հունվարի սկզբին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կա՛նգ առ, հապաղի՛ր
հաջորդը
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • “They Hated Us and Wanted to Send Us...

  • «Նա կարծում էր, թե կփրկի երեխային, բայց կորցրեց...

  • Իրական Հայաստան, իրական Լեհաստան. ինչո՞ւ է սահմանի պաշտպանությունն...

  • “She thought she would save the child, but...

  • ԵՊՀ-ն պարզաբանում է ներկայացրել

ընտրանի

  • 1

    Ձմեռային անվադողեր տեղադրելը կդառնա պարտադիր

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Իրական Հայաստան, իրական Լեհաստան. ինչո՞ւ է սահմանի պաշտպանությունն...

  • 4

    Պանրխաշ. Գյումրվա ամենահամեղ ուտեստը

  • 5

    Տիգրանաշենը (Քյարքի) Հայաստանի մաս է եղել

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն