Ադրբեջանին փոխանցված խաղաղության պայմանագրի վերջին՝ 10-րդ խմբագրությունըներառում է ամբողջապես խմբագրված տեքստը։ Այս մասին հայտարարել է Հայաստանիարտգործնախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ եւ արտաքին առեւտրի նախարար Քսավյե Բետելի հետ համատեղ մամուլի ասուլիսիընթացքում։
«Գաղտնիք չէ, որ այս խմբագրությունը, մեծ հաշվով, ներառում է ամբողջապես համաձայնեցված տեքստը։ Դրանք ամբողջապես համաձայնեցված հոդվածներ են կամ միքանի հոդվածի համաձայնեցված մասեր»,-ասել է Միրզոյանը եւ հավելել, որ Երեւանը սպասում է Բաքվի արձագանքին։
ՀՀ ԱԳ նախարարը նաեւ նշել է, որ Երեւանը հավատացած է, որ իրական հնարավորություն կասեղմ ժամկետներում ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ Հարավային Կովկասումբացելով խաղաղության էջ։