Բաքվի եւ Երեւանի միջեւ բանակցությունների համար Ալմա-Աթայում կրկին հարթակ տրամադրելու պատրաստակամություն է հայտնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը։ Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ այդ մասին նա նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
«Պետության ղեկավարը հաստատել է ղազախական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու Ալմա-Աթայում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար հարթակ տրամադրելը», — ասվում է հաղորդագրության տեքստում։
Բացի այս Ալիեւն ու Տոկայեւը նաեւ խոսել են երկկողմ առեւտրատնտեսական, մշակութային եւ հումանիտար համագործակցության մասին եւ ընդգծել, որ դրանք զարգանում են ռազմավարական ոգով։
Ղազախստանի նախագահը նաեւ շնորհավորել է ադրբեջանցի գործընկերոջը արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման համար։
«Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը շնորհավորել է իր գործընկերոջը խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ, որոնց հետեւել են նաեւ Ղազախստանի ներկայացուցիչները», — ասվում է հաղորդագրության տեքստում։
Հիշեցնենք, որ Ալմա-Աթայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը եւ Ջեյհուն Բայրամովը երկրների միջեւ խաղաղության համաձայնագրի հասնելու ուղիների շուրջ բանակցություններ վարել վարել են մայիսի 10-ին։